• Latest news

Ավստրալիայում կինն առողջ երեխա է ծննդաբերել՝ գտնվելով կոմայի մեջ

6 սեպտեմբերի, 2019  12:14

25-ամյա Քեյթլին Սթաբսը Ավստրալիայից առողջ երեխա է ծննդաբերել՝ կոմայի մեջ գտնվելով։

Ինչպես տեղեկացնում է News.com.au-ն, Քեյթլինի մոտ ախտորոշել են զարկերակա-երակային մալֆորմացիա եւ ուղարկել ճառագայթային թերապիայի։ Շուտով նա հղիացել է եւ հրաժարվել բուժումից՝ պտղին չվնասելու համար։

Հուլիսի 23-ին՝ հղիության ութերորդ ամսում (32 շաբաթ), կնոջ մոտ գլխուղեղի անոթի անեւրիզմ է տեղի ունեցել, եւ նա ընկել է կոմայի մեջ։ Հուլիսի 24-ի գիշերը բժիշկները անհապաղ նրան կեսարյան վիրահատության են ենթարկել։

Նորածինը, որին տվել են Քուին անունը, կյանքի առաջին երեք շաբաթներն անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այժմ աղջկա մասին, որն արդեն մեկուկես ամսական է, հոգում է նրա հայրը։ Մայրը հիվանդանոցում է, բժիշկներն ասում են, որ նրան երկարատեւ վերականգնում է անհրաժեշտ։ Այժմ նա տառապում է հիշողության կորստով եւ պարբերաբար մոռանում է, որ երեխա ունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել