• Latest news

Տղամարդը երկու անգամ նիհարել է՝ ոտքն անդամահատումից փրկելու համար

18 սեպտեմբերի, 2019  18:24

Մեծ Բրիտանիայից 31-ամյա Ջորջ Միդլթոնը երկու անգամ նիհարել է այն բանից հետո, երբ բժիշկը զգուշացրել է նրան, որ ավելորդ քաշի պատճառով, հնարավոր է, որ նրա ոտքն անդամահատեն:

Metro պարբերականի հաղորդմամբ՝ Ջորջը մանկուց երազել է իրավաբան դառնալ, սակայն համալսարանն ավարտելուց հետո «բախվել է դաժան իրականության հետ»: Նա կշռել է 197 կգ, ամեն օր Ջորջը 10 000 կալորիա է օգտագործել, դրանց թվում՝ 24 տուփ չիպս:

Ավելորդ քաշի պատճառով տղամարդը չի կարողացել հարմար հագուստ գտնել, դրանից հետո նա սկսել է մերժել ընկերների հրավերներն ու դադարել է միջոցառումների հաճախել: Նա նաեւ չի մասնակցել իր լավագույն ընկերոջ քրոջ հարսանեկան արարողությանը:

Կյանքի հանդեպ վերաբերմունքը Ջորջը փոխել է միայն այն բանից հետո, երբ բժիշկը նրան ասել է, որ ավելորդ քաշը կարող է ոտքի անդամահատման հանգեցնել: Նա սկսել է շիլա եւ մրգեր ուտել նախաճաշին, սարդինա եւ օմլետ՝ ճաշին եւ հավի միս՝ ընթրիքին: Նա նաեւ սկսել է ամեն օր զբոսնել եւ հաշվել քայլերը: Այդ ամենի շնորհիվ նա նիհարել է 101 կգ-ով:

Դրանից հետո Ջորջը սկսել է հաճախ տարբեր միջոցառումների հաճախել, եւ մի անգամ հարսանեկան արարողության ժամանակ հանդիպել է մի աղջկա՝ 27-ամյա բուժքույր Հիզերին: Ջորջը խոստովանել է, որ չէր գնա այդ միջոցառմանը, եթե չնիհարեր:

Այժմ տղամարդը մտադիր է անձնական մարզիչ դառնալ: Նա հույս ունի ելույթ ունենալ հեռուստատեսություններով, որպեսզի ոգեշնչի որքան հնարավոր է շատ մարդկանց:

Հիշեցնենք, որ մեկ այլ պացիենտ՝ 22-ամյա Հելենա Սթուոնը, որոշել էր անդամահատել առողջ ոտքը քրոնիկական ցավի պատճառով, որը վաղուց արդեն նրան հանգիստ չէր տալիս։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել