• Latest news

Պիցայի եւ մակարոնի դիետայով կինը նիհարել է 32 կիլոգրամ (ֆոտո)

25 սեպտեմբերի, 2019  18:30

Սամանթա Ֆրիգոն Մեծ Բրիտանիայից նիհարել է 32 կիլոգրամով, թեեւ շարունակել է ուտել պիցա եւ մակարոն։

Ինչպես ներկայացնում է The Sun պարբերականը, Սամանթան մենեջեր էր փաբում, եւ քանի որ ուտելիքը նրա համար անվճար էր, ճաշում եւ ընթրում էր աշխատավայրում, հիմնականում ֆասթ ֆուդ էր ուտում։ Ջուր գրեթե չէր խմում եւ բանջարեղեն ու մրգեր էլ չէր ուտում։ Արդյունքում՝ նրա քաշն ավելացավ՝ հասնելով 92 կիլոգրամի։

Նա մշտապես վատ տրամադրություն ուներ եւ հոգնածություն էր զգում, անգամ եթե շատ էր քնում։

Մի անգամ Սամանթան հասկացավ, որ ինչ-որ բան փոխել է պետք։ Նա փոխեց սննդակարգն ու ընտրեց դիետա, որը թույլ էր տալիս ուտել պիցա եւ մակարոն գրեթե ամեն օր, բայց որը տեղավորվում էր կալորիաների որոշակի սահմանափակման մեջ։ Միեւնույն ժամանակ, նա սկսեց զբաղվել սպորտով եւ հաճախել մարզադահլիճ շաբաթը 5 անգամ։

Սամանթան նաեւ կրճատեց գազավորված ըմպելիքների օգտագործումը, նվազեցրեց չափաբաժիններն ու գրեթե լիովին սննդաբաժնից հանեց ֆասթ ֆուդը։ Առաջին օրերին, նրա խոսքով, հեշտ չէր, բայց արդեն մեկ շաբաթ անց նա իրեն շատ ավելի առույգ էր զգում, եւ դա ոգեշնչեց նրան այդուհետ եւս պահել նման սննդակարգը եւ վարել ակտիվ կյանք։

Ինն ամսում Սամանթան նիհարեց 32 կիլոգրամ։ Այժմ նա շարունակում է պահել դիետան եւ զբաղվել սպորտով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է