• Latest news

Տղամարդը վտանգավոր սնկային հիվանդություն ձեռք բերեց, որը սպանել էր նրա շանը

26 սեպտեմբերի, 2019  10:45

49-ամյա Սքոթ Դոնահյուն ամերիկյան Փարկ Ռափիդս քաղաքից (Մինեսոթայի նահանգ) ծանր հիվանդություն տարավ, որն առաջ էր եկել այն նույն սնկային վարակից, ինչը մեկ տարի առաջ նրա շան մահվան պատճառ էր դարձել։

Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, մարտին Սքոթի մոտ ուժեղ հազ սկսվեց, որն ավելի ուշ վերածվեց փսխուքի։ Թոքերի բորբոքում կասկածելով՝ բժիշկները նրան հակաբիոտիկներ նշանակեցին։ Բայց դրանք չօգնեցին, եւ տղամարդու վիճակը շարունակում էր վատանալ։ Հիվանդության հինգերորդ օրը նրա որդիներից մեկը շտապօգնություն կանչեց։

Հիվանդանոցում Սքոթի մոտ բլաստոմիկոզ հայտնաբերեցին՝ սնկային հիվանդություն, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հազով, մկանային ցավերով, քաշի կորստով, կրծքավանդակի ցավով եւ հոգնածությամբ։ Այս հիվանդության հարուցիչը տարածված է Հյուսիսային Ամերիկայում։

Անցած տարի բլաստոմիկոզից սատկել էր Դոնահյուի շունը։ Նրա հիվանդությունը նույնպես սկսվել էր հազով ու փսխումով, որին հաջորդել էին ցնցումներն ու մահը։

Ուղիղ 3 ամիս Սքոթը բուժում ստացավ հիվանդանոցում։ Նրան շնչափողահատում արեցին, կերակրում էին գաստրոնոմիական խողովակով եւ երեք անգամ միացրել են թոքերի արհեստական վենտիլյացիայի ապարատին։

«Երբ ինձ միացրին ապարատին երկրորդ անգամ, երեխաներիս ասել էին, որ ավելի լավ է հավաքեն ընտանիքս, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, չեմ ապրի»,- հիշում է Սքոթը։

Դուրս գրվելուց հետո նա երեք տարի պետք է հակասնկային դեղամիջոց ընդունի։

«Մեջքս դեռ ցավում է,- ասում է նա։- Հիվանդության պատճառով 20 կիլոգրամ նիհարել եմ։ Առաջ 80 կիլոգրամ էի, ձեռքերիս մկանները կարգին չափսի էին։ Իսկ հիմա քայլակով ու ձեռնափայտով եմ շարժվում, ասեղի նման բարակել եմ, մկանային տոնուսս լրիվ ընկել է։ 50-ամյակս հիվանդանոցում նշեցի»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել