• Latest news

Հոր սննդակարգը կարող է ազդել երեխայի առողջության վրա

12 դեկտեմբերի, 2013  09:57

Երբ խոսքը գնում է ապագա երեխայի առողջության մասին, մեծ ջանքեր են ներդրվում մոր կենսակերպի փոփոխության համար, քանի որ բազմաթիվ հետազոտություններ ցույց  են տվել, որ մոր քաշն ու սննդակարգը մեծ ազդեցություն կարող են թողնել պտղի ներարգանդային զարգացման վրա:

Բայց միայն մոր վնասակար սովորությունները չեն, որ կարող են բացասական ազդեցություն ունենալ պտղի վրա: Մոնրեալի Մակգիլլի համալսարանի նոր հետազոտությունը ցույց տվեց, որ հոր սնդակարգը բեղմնավորումից առաջ նույնպես կարող է որոշիչ դեր խաղալ իր հետագա սերունդների առողջության հարցում:

Նոր հետազոտությունում ընդգծեց վիտամին B9-ի ՝ ֆոլաթթվի նշանակությունը, որը պարունակվում է որոշ տերեւավոր բանջարեղենների, մրգերի, հացահատիկի եւ մսի  մեջ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մայրերը պետք է բավարար քանակությամբ ֆոլաթթու ստանան՝ երեխաների բնածին արատներն ու վիժումները կանխարգելելու համար:

Այնուամենայնիվ, հոր համար ֆոլաթթվի ընդունման անհրաժեշտությունը դեռեւս հետազոտված չէ:

Հոր սննդակարգի եւ ֆոլաթթվի ազդեցությունը երեխայի առողջության վրա հասկանալու համար հետազոտողները ուսումնասիրեցին մի խումբ որձ մկների  սերունդները: Բեղմնավորվելուց առաջ  հայր մկների մի մասը ստանում էր ֆոլաթթվի անբավարար պարունակությամբ, իսկ մյուս մասը վիտամինի բավարար մակարդակով սնունդ:

Գիտնականները բացահայտեցին, որ ֆոլաթթվի անբավարարությամբ հորից ծնված սերունդները  30%-ով ավելի շատ են ենթակա բնածին արատների ռիսկին, ի տարբերություն ֆոլաթթվի նրմալ մակարդակով հորից ծնված երեխաների:

«Տղամարդիկ պատասխանատու են ոչ միայն իրենց այլ նաեւ իրենց սերունդների առողջության համար», - ասաց Մակգիլլի համալսարանի վերարտադրողականության եւ զարգացման, էպիգենետիկայի ամբիոնի վարիչ, հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Սարա Կիմմինսը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է