• Latest news

Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ մարդուն վերածրագրավորված ցողունային բջիջներից եղջերաթաղանթ են պատվաստել

30 սեպտեմբերի, 2019  13:25

Ճապոնիայում եղջերաթաղանթի աշխարհում առաջին պատվաստումն են կատարել, որն աճեցրել են ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից, այլ ոչ թե վերցրել են մահացած դոնորից։ Այս մասին, հղում կատարելով Օսակայի համալսարանի աշխատակիցներին, տեղեկացնում է Planet-today-ը՝ հղում կատարելով Nature-ին։

Նոր տեսակի տրանսպլանտատում, ինչպես ճշտում է այն ստեղծողներից Կյոձի Նիսիդան, չկան իմունային համակարգի բջիջներ, դրա համար եղջերաթաղանթի վանման հավանականությունը հասցված է նվազագույնի։ «Սովորաբար դոնորային եղջերաթաղանթները նորմալ են սերտաճում. Բայց եւ այնպես դեպքեր են լինում, երբ պացիենտի օրգանիզմը վանում է դոնորի կենսանյութը, քանի որ դրանում անխուսափելիորեն առկա են այլ իմունային բջիջներ»,- ասել է Նիսիդան։ Գումարած՝ դոնորական նյութի օգտագործումն ուղեկցվում է մի ամբողջ շարք առանձնահատուկ բարդություններով, որոնցից միայն Ճապոնիայում կան ավելի քան մեկուկես հազար մարդիկ, որոնք սպասում են փոխպատվաստման վիրահատության։ Ցողունային բջիջներից աճեցված եղջերաթաղանթների օգտագործումը կարող է լուծել սպասման խնդիրը։

Առաջին մարդը, որին ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից եղջերաթաղանթ են պատվաստել, դարձել է 40-ամյա մի ճապոնուհի։ Կինը տառապում էր  եղջերաթաղանթի էպիթելի ռետիկուլյար դիսգենեզիա հիվանդությամբ, որն ի դրսեւորվում է եղջերաթաղանթի խախտված թափանցիկությամբ։ Վիրահատությունից հետո պացիենտի տեսողությունը զգալիորեն լավացել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել