• Latest news

«Լավ» խոլեստերինից աթերոսկլերոզը նահանջում է

2 հոկտեմբերի, 2019  19:32

Տասնյակ տարիներ աթերոսկլերոզի բուժման համար փորձ էր արվում նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի՝ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼՊ) մակարդակը։ Նյու Յորքի համալսարանի գիտնականների նոր փորձերը ցույց են տալիս, որ բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼՊ) մակարդակի բարձրացումը դիաբետ ունեցող մկների մոտ նահանջել է տալիս հիվանդությանը, տեղեկացնում է Hightech+-ը։

Անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումները սիրտ-անոթային հիվանդությունների գլխավոր պատճառներից են, որոնք այսօր աշխարհում մահացության հիմնական գործոններն են։ Նոր մոտեցումը թեստավորել են դիաբետ ունեցող մկների վրա, որոնց մոտ փորձել են նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը։

Փորձնական բուժումը նվազեցրել է աթերոսկլերոզի խորացումը 30 տոկոսով, ինչպես նաեւ կրկնակի կրճատել է բորբոքումը իմունային բջիջներում եւ կանգնեցրել դրանց բջիջների բազմացումը։

Մեկ այլ հայտնագործություն է այն, որ ԲԽԼՊ բարձր մակարդակները զսպել են նեյտրոֆիլների ակտիվությունը, որոնք արտադրում են բորբոքումն ուժեղացնող եւ աթերոսկլերոզի բշտեր առաջացնող միացություններ։

«ԲԽԼՊ մակարդակի բարձրացումը կանխում է հիվանդության բորբոքային սկզբնավորումը, որն առաջ է գալիս խոլեստերինի կուտակումից։ Մոտեցման ներուժը գերազանցում է աթերոսկլերոզի թերապիայի գոյություն ունեցող դեղամիջոցները»,- հավաստիացնում է հետազոտության առաջատար հեղինակ Էդվարդ Ֆիշերը։ Հետազոտությունները կշարունակվեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել