• Latest news

10 տարեկան առողջ աղջիկը կաթված է ստացել

4 հոկտեմբերի, 2019  22:38

Անգլիական Նորֆոլքից 10-ամյա  Գրեյսի Ուիթիքը անցյալ հինգշաբթի վաղ առավոտյան գիտակցությունը կորցրել է եւ նախաճաշի ժամանակ ընկել խոհանոցի հատակին: Ավելի ուշ պարզվել է, որ նա կաթված է ստացել:

Երբ աղջիկը գիտակցությունը կորցրել է, նրա մայրն անմիջապես շտապ օգնություն է կանչել, եւ նրան տեղափոխել են հոսպիտալ, որտեղ  բժիշկները նրա մոտ իշեմիկ կաթված են ախտորոշել, որն առաջացրել էր ուղեղում թրոմբը: Սակայն նրա մոտ դրան նպաստող ոչ մի խնդիր չեն հայտնաբերել:

Աղջիկը հաջորդ 6 շաբաթը կանցկացնի հիվանդանոցում: Նա ենթարկվել է 3 ժամ տեւողությամբ վիրահատության, որի ժամանակ նրա ուղեղից հեռացրել են արյան մակարդուկը: Բարեբախտաբար, կարողացել են միջամտությունը ժամանակին կատարել, եւ չի եղել ոչ մի անշրջելի հետեւանք, ինչպես անդամալուծություն, խոսքի, լսողության եւ տեսողության խանգարումներ:

«Ամեն ինչ տեղի ունեցավ հաշված վայրկյանների ընթացքում,- նշել է աղջկա մայրը: - Ես կարծեցի, թե Գրեյսին ուշաթափվել է, բայց անմիջապես շտապ օգնություն կանչեցի: Բայց շատ արագ նկատեցի, որ նրա դեմքի աջ կողմը ցած է իջնում, իսկ երբ դուստրս ուշքի եկավ, նա չէր կարողանում բարձրացնել ձեռքերը կամ ոտքերը: Ամենասարսափելին այն էր, որ վերահաս դժբախտության ոչ մի նշան չկար: Դուստրս բացարձակապես առողջ էր եւ երջանիկ ընդհուպ մինչեւ այն պահը, երբ գիտակցությունը կորցրեց: Նա պաշտում է պարերը եւ մարմնամարզությունը, ոչ ոք չէր կարող անգամ պատկերացնել, որ 10-ամյա երեխան կարող է կաթվածի բախվել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել