• Latest news

Աղջիկը պարալիզացվել է ակրոբատիկ հնարք կատարելուց հետո

11 հոկտեմբերի, 2019  22:32

Մեծ Բրիտանիայից 9-ամյա Մեյզի Ջոնսն ընթացիկ տարվա հունիսին ցույց է տվել մորը ակրոբատիկ տարրեր եւ պարալիզացվել է: Այդ մասին հաղորդում է Daily Mirror-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ մոր ներկայությամբ աղջիկը պարծեցել է անիվ անելու եւ ձեռքերի վրա կանգնելու ունակությամբ: Սակայն դրանից հետո կարճ ժամանակ անց նա գլխապտույտ եւ որովայնի հատվածում ցավ է զգացել: Մայրը՝ 47-ամյա Լուիզան, անհանգստացել է եւ տարել դստերը հիվանդանոց:

Մեկ շաբաթվա ընթացքում բժիշկները հետազոտել են նրան: Մեյզիի որովայնում պարբերաբար զգացվող ցավերը նրանք բացատրել են փորկապությամբ, սակայն չեն կարողացել բացահայտել գլխապտույտի պատճառը: Աղջիկը դուրս էր գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել տուն, սակայն կարճ ժամանակ անց նա կրկին հոսպիտալացվել էր. երեխան դժվարությամբ էր տեղաշարժվում:

Հուլիսին Մեյզին ուշագնաց էր եկել, ինչից հետո տեղափոխվել էր ավելի խոշոր հիվանդանոց Լոնդոնում: Այնտեղ մասնագետները երեխայի մոտ հայտնաբերել էին նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, որն ազդում է նրա գլխուղեղի աշխատանքի վրա: Աղջկա վիճակը վատթարացել էր. պարանոցից ներքեւ նրա ամբողջ մարմինը պարալիզացվել էր: Այդ օրվանից նա չի կարողանում քայլել:

Երեխան պետք է անցելի հոգեբանի, ստանա թերապեւտի եւ հիդրոթերապեւտի միջամտություն կրկին քայլելու համար: Ընտանիքը կազմակերպել է GoFundMe դրամահավաքի հարթակում միջոցների հայթայթման արշավ:

Նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումը բժշկության քիչ ուսումնասիրված ոլորտ է, այդ իսկ պատճառով բարդ է որոշել բուժումը, սակայն հարազատները հույս ունեն, որ աղջիկն ի վերջո կկարողանա կրկին քայլել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել