• Latest news

Հոգեբանները խորհուրդ չեն տալիս հանդիպելիս երկար սեղմել ձեռքը

16 հոկտեմբերի, 2019  14:02

Դանդիի համալսարանը մարդու հոգեբանության հետաքրքիր  առանձնահատկություն է նշել. ավելի քան 3 վայրկյան տեւողությամբ ձեռքսեղմումը անհանգստության զգացողություն է առաջացնում եւ կարող է բացասաբար անդրադառնալ հետագա փոխհարաբերությունների վրա ինչպես կյանքում, այնպես էլ աշխատանքում։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ հետազոտությունը գիտնականները որոշել են անցկացնել՝ հետաքրքրված լինելով ԱՄՆ նախագահի վարքագծով։ Հայտնի է, որ Դոնալդ Թրամփը հաճախ սիրում է երկարատեւ ձեռքսեղմումները։ Երբեմն նրա ձեռքսեղմումը տեւում է ավելի քան 13 վայրկյան։

Հետազոտության շրջանակում 34 մարդ (25 կին, 9 տղամարդ) նկարագրել են մասնագետներին իրենց հուզական վիճակը ձեռքսեղմումից առաջ եւ հետո։ Պարզվել է, երբ մարդիկ 3 վայրկյանից երկար են միմյանց ձեռք սեղմում, նրանք գրեթե դադարում են ժպտալ եւ սկսում են տագնապել։ Ոչ երկարատեւ ձեռքսեղմման ժամանակ նրանք իրենց շատ ավելի հարմարավետ են զգացել։

Հոգեբանները պարզաբանում են. երբ մարդիկ երկար են միմյանց ձեռք սեղմում, դա նրանց վստահելի հարաբերությունների մասին միայն խաբուսիկ զգացողություն է առաջացնում։ Քաղաքական գործիչներն, օրինակ, նախընտրում են երկարատեւ ձեռքսեղմումները, որպեսզի ցուցադրեն իրենց իշխանությունն ու հեղինակությունը։ Բայց դա կարող է բացասաբար անդրադառնալ աշխատանքային հարաբերությունների վրա, ընդգծում են փորձագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է