• Latest news

Քանի՞ աստիճան պետք է հաղթահարել օրական՝ սրտի առողջությունը պահպանելու համար

21 հոկտեմբերի, 2019  22:36

Աստիճաններ բարձրանալը առողջության համար օգտակար է ընդհանրապես եւ սրտի համար՝ մասնավորապես։ Սակայն քանի՞ աստիճան է անհրաժեշտ հաղթահարել, որպեսզի դա համարվի լիարժեք մարզում։

Montreal Gazette-ը գրում է, որ եթե նպատակը առողջության ամրապնդումն է, կյանքի տեւողության երկարաձգումը եւ մահվան վտանգի նվազեցումը, ապա բավական է օրական 2-4 աստիճանավանդակ հաղթահարել։

Տարատեսակ հետազոտությունները ցույց են տվել, որ աստիճաններով վերելքն ու վայրէջքը բարելավում են սրտանոթային համակարգի առողջությունը, արյան ճնշման, գլյուկոզայի, խոլեստերինի հավասարակշռությունը եւ նպաստում են քաշի նվազմանը։ Հատկապես արդյունավետ սիրտն աշխատում է աստիճաններ բարձրանալիս, այն կարելի է բարձր ինտենսիվությամբ մարզում համարել։ Իսկ աստիճաններ իջնելը կարելի է միջին ինտենսիվությամբ մարզում համարել

Գիտնականների խոսքերով՝ սրտանոթային համակարգը տոնուսի բերել հնարավոր է, եթե 8-12 շաբաթների ընթացքում շաբաթական 30-160 րոպե ակտիվ աստիճաններ բարձրանալ։

Մաքմասթերի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել 24 ուսանողների մասնակցությամբ, որոնք պետք է կարճ, ինտենսիվ, դադարներով աստիճաններ (60 աստիճան՝ 3 թռիչք) բարձրանյին։ Ուսանողները օրական երեք անգամ (1-4 ժամ ընդմիջումով) առավելագույն արագությամբ բարձրացել են  աստիճանները։ Այս պրակտիկան պահպանվել է վեց շաբաթվա ընթացքում՝ շաբաթական երեք օր։ Արդյունքում դա թույլ է տվել շնչառական  ցուցանիշները 5 տոկոսով լավացնել։

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ որոշակի ռեժիմով 20 վայրկյան տեւողությամբ արագ վերելքը աստիճաններով նույնքան արդյունավետ է, որքան 60 վայրկյան տեւողությամբ ավելի պակաս ինտենսիվությամբ վերելքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի