• Latest news

Ո՞ր մթերքներում է ավելի շատ կալցիում պարունակվում

25 հոկտեմբերի, 2019  18:35

Մարդու օրգանիզմին կալցիումն ուղղակի անհրաժեշտություն է. այն ապահովում է ոսկորների եւ ատամների, ինչպես նաեւ մկանների եւ արյունաստեղծ համակարգի առողջությունը:

Մարդկանցից շատերը կարծում են, թե կաթի մեջ է ամենաշատ կալցիում պարունակվում, սակայն այս մթերքն ամենեւին միակը չէ եւ ամենեւին կալցիումի լավագույն աղբյուրը չէ:

Պանիր

Պանիրը կալցիումի լավագույն աղբյուրներից մեկն է, իսկ պանիրների թվում առաջատարը պարմեզանն է: Պարմեզանի 100 գրամի մեջ պարունակվում է մեկ գրամից ավելի կալցիում, իսկ գաուդա պանրի մեջ՝ 500-ից մինչեւ 800 միլիգրամ:

Յոգուրտ եւ կաթնաշոռ

Յոգուրտը եւ կաթնաշոռը նույնպես կալցիումի լավ աղբյուր են. դրանց 100 գրամի մեջ պարունակվում է 100-ից մինչեւ 150 միլիգրամ կալցիում:

Քնջութ

Քնջութի մեջ գրեթե նույնքան կալցիում է պարունակվում, որքան գաուդայի՝ 100 գրամին մոտ 500-800 միլիգրամ: Այլ հարց է, որ 100 գրամ պանիր ավելի հեշտ է ուտել, քան 100 գրամ քնջութ:

Վուշի սերմեր

Վուշի սերմերում կալցիումի պարունակությունը կազմում է 100 գրամին 260 միլիգրամ. սա ավելի է, քան կաթի մեջ:

Նուշ եւ պնդուկ

Պարզվում է, որ կալցիումով հարուստ են նաեւ ընկույզները. նուշի մեջ այն կազմում է 250 մգ, պնդուկի մեջ՝ 225 մգ:

Ձու

Կալցիում է պարունակվում նաեւ հավկիթի դեղնուցի մեջ: Դրանից բացի, ձուն պարունակում է К վիտամին, որը նույնպես նպաստում է ոսկորների ամրացմանը:

Կանաչ բանջարեղեն

Կալիցիումով հարուստ տեսակներն են՝ սամիթը, բրոկոլին, պրասասոխը եւ սպանախը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll