• Latest news

Ի՞նչ մթերքներ է անցանկալի օգտագործել փսորիազի դեպքում

31 հոկտեմբերի, 2019  12:02

Կարծիք կա, որ սնվելը կարող է ինչպես խորացնել փսորիազի ընթացքը, այնպես էլ թեթեւացնել այն։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք, որոշ մասնագետների կարծիքով, անցանկալի  է օգտագոծել փսորիազի ժամանակ։

Վերամշակված մթերքներ

Վերամշակված մթերքները պարունակում են շատ կալորիաներ եւ քիչ սննդարար նյութեր։ Դրանք բացասաբար են անդրադառնում նյութափոխանակության վրա եւ բարձրացնում են ճարպակալման առաջացման վտանգը։ Այս ամենն առաջ է բերում բորբոքային պրոցեսներ օրգանիզմում՝ կապված փսորիազի սրացման հետ։ Սննդաբաժնից հանեք  փաթեթավորված պատրաստի մթերքները, պահածոյացված մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաեւ վերամշակված մսից պատրաստված մթերքները, ինչպիսին են երշիկը, նրբերշիկը, բեկոնը եւ այլն։

Ալկոհոլ

Կարծիք կա, որ ալկոհոլը նույնպես կարող է առաջ բերել բորբոքային պրոցեսներ օրգանիզմում, ինչպես նաեւ փսորիազի սրացում, ուստի այդ հիվանդությունն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ոգելից խմիչք օգտագործելուց։

Կաթնամթերքներ

Կաթը եւ կաթնամթերքները սպիտակուցի, կալցիումի եւ վիտամին D-ի լավ աղբյուր են, բայց ոմանց մոտ դրանք կարող են բորբոքային պրոցեսներ առաջացնել։ Որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել փսորիազի սրացման։

Կարմիր միս

Կարմիր միսը նույնպես կարող է բարձրացնել օրգանիզմում բորբոքման մակարդակը, ինչն իր հերթին կարող է առաջ բերել փսորիազի սրացում։ Կարծիք կա նաեւ, որ կարմիր մսից հրաժարումը ամրապնդում է սրտի առողջությունը, եւ դա նույնպես սննդաբաժնից այն հանելու պատճառ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է