• Latest news

Ինչպես է արհեստական բանականությունն օգնում բարելավել նյարդային հիվանդությունների բուժումը

30 հոկտեմբերի, 2019  18:49

Արհեստական բանականությունը կարող է օգնել նյարդային հիվանդությունների ավելի արդյունավետ բուժմանը, ինչպիսին են ցրված սկլերոզը, Ալցհեյմերի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, էպիլեպսիան եւ անգամ կաթվածը։ Այս մասին NEWS.am Medicineի թղթակցի հետ զրույցում ասաց Icometrix ընկերության ղեկավար Վիմ Վան Հեկեն, որը Հայաստան է եկել մասնակցելու Global Innovation Forum 2019-ին։

Այդ հիվանդությունների դեպքում, ինչպես նշեց մասնագետը, կարեւոր դեր է խաղում ուղեղի սքանավորումը. համակարգչային տոմոգրաֆիայի եւ ՄՌՏ-ի օգնությամբ ստացված տվյալները անհրաժեշտ են ոչ միայն այդ հիվանդությունների ախտորոշման, այլ նաեւ բուժման մոնիթորինգի համար, ինչպես նաեւ հասկանալու համար, թե աշխատում է արդյոք ընտրված բուժումը, թե անհրաժեշտ է դիմել որեւէ այլ բանի։

Icometrix-ն օգտագործում է ծրագրային ապահովում՝ հիմնված արհեստական բանականության տեխնոլոգիայի վրա, որն ուսումնասիրում է ուղեղի սքանը եւ տեղեկություն տալիս, որն անհրաժեշտ է թե՛ նյարդային հիվանդության ախտորոշման, թե՛ դրա բուժման արդյունավետության վերահսկման համար։

Այդ տեխնոլոգիան, մասնագետի խոսքով, արդեն օգտագործվում է ԱՄՆ եւ Եվրոպայի ավելի քան 100 հիվանդանոցներում։

«Ես կարծում եմ, որ մենք ապագայում, հետ նայելով, կզարմանանք, թե ինչու մինչ այդ չենք օգտագործել ուղեղի սքանավորումից ստացված այդ տվյալները։ Այդ տեխնոլոգիաները շատ արագ դառնում են ստանդարտ բուժման մի մասը։ Ապագան անհատականացված բժշկությանն է, որը ենթադրում է օգնության ցուցաբերում պացիենտներին ոչ թե որպես մարդկանց խմբի՝ միեւնույն հիվանդությամբ, այլ յուրաքանչյուրին առանձին-առանձին՝ բուժում փնտրելով, որն ավելի լավ կաշխատի հենց կոնկրետ պացիենտի համար»,- ասել է Վիմ Վան Հեկեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել