• Latest news

Ուսանողը կոմայի մեջ է ընկել եւ մահացել ատամը հեռացնելուց հետո

5 նոյեմբերի, 2019  17:41

«Ռոսզդրավնադզորը» ստուգումներ է անցկացնում մոսկովյան «Բոլորը յուրային են» ստոմատոլոգիական կլինիկայում, որտեղ Տիվայի Հանրապետությունից ուսանողը մահացել է ատամը հեռացնելուց հետո:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնում է, որ 17-ամյա ուսանողը ատամի սուր ցավի եւ այտի բորբոքման գանգատներով օգնության է դիմել մոսկովյան կլինիկաներից մեկը: Ստոմատոլոգը հեռացրել է պացիենտի ատամը, կատարել լնդի գրպանիկի մաքրում եւ դեղ նշանակել:

Շուտով երիտասարդի մոտ, ում անունը չի հրապարակվում, սկսվել է ուժեղ արյունահոսություն: Նրան հոսպիտալացրել են եւ արհեստական կոմայի մեջ դրել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան վերակենդանացնել, եւ ատամը հեռացնելուց մեկ ամիս հետո նա մահացել է:

«Ռոսզդրավնադզորը»՝ Մոսկվայի քննչական կոմիտեի հետ համատեղ սկսել է ստուգել ստոմատոլոգիական կլինիկայում ծառայությունների որակը եւ ժամանակին մատուցումը, ինչպես նաեւ հիվանդանոցում, որտեղ ուսանողը մահացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել