• Latest news

Աղջիկներն ու տղաները մաթեմատիկայից միատեսակ ընդունակություններ ունեն. հետազոտություն

9 նոյեմբերի, 2019  20:32

Աղջիկներն ու տղաները մաթեմատիկական խնդիրներ լուծելիս օգտվում են գլխուղեղի միեւնույն մեխանիզմներից եւ կառույցներից, եւ նրանց մոտ այս գիտության հանդեպ ընդունակությունները միատեսակ են: Նոր հետազոտությունը, որը հին սեքսիստական առասպելը հերքելու համար առաջին անգամ օգտագործել է գլխուղեղի վիզուալացումը, հրապարակվել է Science of Learning ամսագրում:

Անցյալում մի քանի հետազոտություններ արդեն պսակազերծել էին այն առասպելը, որ տղաներն ի բնե մաթեմատիկան ավելի լավ են հաղթահարում, քան աղջիկները: Սակայն այդ հետազոտությունները առավելապես հիմնված էին մաթեմատիկական թեստերի արդյունքների վերլուծության վրա: Իսկ հիմա գիտնականները որոշել են պարզել, թե մաթեմատիկական թեստեր լուծելիս ի՞նչ է տեղի ունենում ուղեղում, եւ արդյոք տարբեր սեռերի երեխաների մոտ գործարկվում է միեւնո՞ւյն նեյրոնային մեխանիզմը:

Այս հարցին պատասխանելու համար գիտնականները հետազոտել են 3-ից մինչեւ 10 տարեկան 104 երեխաների ուղեղը: Երեխաներին տրվել են կոգնիտիվ թեստեր, այնուհետեւ նրանք դիտել են մաթեմատիկայի գրավիչ դասերով տեսանյութեր: Նրանք միեւնույն ժամանակ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով սքանավորում են անցել:

Հեղինակների խոսքով՝ իրենք պարզել են, որ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս անկախ սեռից բոլոր երեխաների մոտ գործարկվել է գլխուղեղի միեւնույն ցանցը:

Այսպիսով, գիտնականները հանգել են եզրակացության, որ այն կարծրատիպերը, թե մաթեմատիկան աղջիկներն ավելի վատ են հաղթահարում, քան տղաները, հիմնավորված չեն: Սակայն հանրությունն ու մշակույթը աղջիկներին եւ կանանց մաթեմատիկայից եւ ճշգրիտ գիտություններից հետ են մղում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է