• Latest news

Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով. նախարար

11 նոյեմբերի, 2019  14:44

Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ:

Նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշմանն ուղղված աշխատանքները», - գրել է նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է