• Latest news

Հայտնի դեղամիջոցն ընդամենը մեկ շաբաթում բարձրացնում է դիաբետի զարգացման վտանգը

13 նոյեմբերի, 2019  09:49

Գլյուկոկորտիկոստերոիդները, որոնք հայտնի հակաբոբոքային դեղամիջոցներ են, ընդամենը մեկ շաբաթ ընդունելուց հետո բարձրացնում են դիաբետի զարգացման վտանգը, ինչպես պարզել են Sapienza University of Rome-ի գիտնականները։

Խոսքն, օրինակ, պրեդնիզոլոնի մասին է, որը նախատեսված է արթրիտի եւ ասթմայի բուժման համար։ Դրա պարունակությամբ դեղամիջոցները ամբողջ աշխարհում ընդունում են միլիոնավոր մարդիկ։ Միայն Մեծ Բրիտանիայում բնակչության 3 տոկոսը գլյուկոկորտիկոստերոիդները ընդունում է այդ հիվանդությունների, ինչպես նաեւ ալերգիայի, էկզեմայի եւ գրգռված աղիների համախտանիշի դեմ պայքարելու համար։

Գիտնականները պարզել են, որ գլյուկոկորտիկոստերոիդների մի տեսակը՝ պրեդնիզոլոնը, ընդամենը 7 օր անց խախտում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը։ Արյան մեջ գլյուկոզայի վերահսկման թուլացումը հանգեցնում է ինսուլինի դիմադրության ձեւավորմանը, որը 2-րդ տիպի դիաբետի զարգացման հիմնական պատճառներից մեկն է։

Համարվում էր, որ ստերոիդների պատճառով առաջացած դիաբետը առկա է այն մարդկանց մոտ, որոնք երկար ժամանակ պրեդնիզոլոնի կարգի դեղամիջոցներ են օգտագործում։ Սակայն այժմ իտալացի գիտնականները ապացուցել են, որ այդ պաթոլոգիական գործընթացը շատ ավելի վաղ է սկսվում՝ ընդամենը հաշված օրերի ընթացքում։ Սա առաջին հետազոտությունն է, որն ուսումնասիրել է գլյուկոկորտիկոստերոիդների կարգի հայտնի դեղամիջոցների կարճատեւ մետաբոլիկ ազդեցությունը առողջ տղամարդկանց վրա։

Հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ ցածր դոզաների դեպքում պրեդնիզոլոնի դոզան խախտում է գլյուկոզայի մետաբոլիզմը, ինչը բարձրացնում է դիաբետի զարգացման վտանգը։ Այդ վտանգը աճում է դեղամիջոցի ընդունման շարունակականությանը զուգընթաց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել