• Latest news

Գիտնականները նշել են 2 մթերք, որոնք չի կարելի տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին

16 նոյեմբերի, 2019  12:44

Ճիշտ սնվելու հիմքերը դրվում են մանուկ հասակում եւ արտացոլվում մարդու համային հակումներում արդեն հասուն տարիքում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնի (ԱՄՆ) մասնագետներն ուսումնասիրել են  մեկուկեսից մինչեւ 23 ամսական հազար երեխայի սնվելու մասին տվյալները եւ տեղեկացրել, որ ծնողների շրջանում մեծ տարածում ունեցող 2 մթերք ավելի լավ է չտալ մինչեւ 2 տարեկան փոքրիկներին։

Համաձայն առկա տվյալների վերլուծության՝ 6-11 ամսական երեխաները ստանում են մոտ մեկ թեյի գդալ ավելացված շաքար օրական, իսկ 1-2 տարեկան երեխաները՝ օրական 6 թեյի գդալ շաքար։ Պարզվել է, որ շաքարի հիմնական աղբյուրը երեխաների սննդաբաժնում քաղցր յոգուրտներն են, իսկ մեկ տարեկանից հետո՝ քաղցր մրգային ըմպելիքները։

Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին իրենց երեխաներին չտալ քաղցր մրգային հյութեր եւ քաղցր յոգուրտներ մինչեւ 2 տարեկանը։ Եվ 2 տարեկանից հետո էլ խորհուրդ է տրվում շաքարին ավելի մեծ զգուշությամբ վերաբերվել։

Մասնագետները հիշեցրել են, որ սննդաբաժնում քաղցրի մեծ պարունակությունը կարող է նպաստել ոչ միայն ճարպակալման եւ կարիեսի առաջացմանը, այլեւ ասթմայի եւ ապագայում բարձր ճնշման ռիսկին, գրում է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է