Բրազիլիայից 73-ամյա կնոջ մոտ թոքերի քաղցկեղի մասին կասկածել են «թավշյա» ձեռքերի շնորհիվ: Այսպիսի կլինիկական դեպք է նկարագրվել New England Journal of Medicine-ում:
Պացիենտը տեղի մաշկաբանական կլինիկա է դիմել երկու ձեռքերի քորի եւ ցավի գանգատներով: Բշիշկները նկատել են, որ նրա ափերի բնական ծալքերն ու ակոսները չափից ավելի շատ էին արտահայտված, իսկ ընդհանրապես ափերը «թավիշի» տպավորություն էին թողնում: Պացիենտի մաշկային խնդիրները, նրա խոսքով, հայտնվել էին բժշկին դիմելուց 9 ամիս առաջ:
Բժիշկները պացիենտի մոտ դիտված վիճակն անվանում են ափա-ներբանային կերատոդերմիա կամ մաշկի պապիլյար-պիգմենտային դիստրոֆիա: Այսպիսի «թավշյա» ափը գործնականում միշտ կապված է թոքերի կամ ստամոքսի քաղցկեղի հետ:
Պացիենտը նաեւ 30 տարի օրական մեկ տուփ ծխախոտ է ծխել, տառապել է ծանր հազով եւ քաշի կորստով: Այս ամենը միայն հաստատել է բժիշկների կասկածը:
Կատարվել է պացիենտի կրծքավանդակի եւ փորի համակարգչային տոմոգրաֆիա, եւ ախտորոշումը հաստատվել է. նրա մոտ թոքերի քաղցկեղ կար: Նրան նշանակվել է ռադիոթերապիայի հետ համակցված քիմիաթերապիա:
Կերատոդերմիան կարող է անցնել առանց բուժման, բայց այս դեպքում ո՛չ թոքերի քաղցկեղի բուժումը, ո՛չ քսուքների տեղային կիրառումը չեն օգնել:
Լուսանկարը՝ The New England Journal of Medicine-ի
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր