• Latest news

Բակտերիալ ինֆեկցիաները կարող են քաղցկեղ առաջացնել. հետազոտություն

20 նոյեմբերի, 2019  09:43

Բակտերիալ ինֆեկցիաները կարող են քաղցկեղ առաջացնել, պարզել են Շառլոտայում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

MedicalXpress-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ գիտնականների կարծիքով՝ չարորակ ուռուցքների զարգացման գործոններից մեկը բակտերիաների եւ MUC1 գլիկոպրոտեինների միջեւ փոխգործակցությունն է, որն արտադրում են լորձաթաղանթների բջիջները: Սա կարող է բերել մի ամբողջ շարք ուռուցքային հիվանդությունների զարգացման, այդ թվում՝ հաստ աղիքի, թոքերի, ստամոքսի, լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի:

Ինչպես հայտնի է, բոլոր չարորակ նորագոյացությունների մոտ 20 տոկոսը կապված է որեւիցե վիրուսային կամ բակտերիալ ինֆեկցիայի հետ, ընդ որում՝ հիմնական պատճառը քրոնիկական բորբոքումն է:

Մուցինների սպիտակուցային միացությունները, որոնց է դասվում MUC1-ը, պաշտպանում են մարսողական համակարգի ներքին մակերեւույթը: Բակտերիաներն ամրանում են MUC1 հատուկ դոմենին, որն անջատվում է մոլեկուլից եւ հայտնվում լորձաշերտի մեջ, որտեղ տեղի է ունենում մանրէների վերացումը: Սակայն որոշ դեպքերում միացությունը կարող է գործարկել ախտածին ազդանշաններ բջջի ներսում, որոնք իրենց հերթին ակտիվացնում են քաղցկեղածիններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է