• Latest news

ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են միգրենի բուժման նոր դեղամիջոցը

22 նոյեմբերի, 2019  10:57

Միգրենի բուժման նոր դեղամիջոցի փորձարկման արդյունքները չափազանց խոստումնալից են, ինչը հույս է տալիս այն մարդկանց, որոնք չեն կարող օգտագործել բուժման գոյություն ունեցող տարբերակները, հայտնում է CNN-ն:

«Ուբրոգեպանտ» դեղամիջոցը պլացեբոյի համեմատությամբ ցավի եւ միգրենի ախտանիշների թեթեւացման ավելի մեծ հաճախություն է ցուցադրել. մասնակիցների 20 տոկոսից ավելին հայտնել է, որ դեղամիջոցը ցավը մեղմացնում է 2 ժամվա ընթացքում, իսկ 34 տոկոսից ավելին ազատվել է միգրենի հետ հետ կապված առավել տհաճ ախտանիշներից, որոնք ներառում են զգայունությունը լույսի եւ աղմուկի հանդեպ:

«Ուբրոգեպանտի առկայությունը որպես սուր միգրենի բուժման պոտենցիալ նոր դեղամիջոց կապահովի հիվանդության համար այնքան անհրաժեշտ ինովացիաները»,- կարծում է Նյու Յորքի Մոնտեֆիորի Գլխացավի կենտրոնի տնօրեն, բժիշկ Ռիչարդ Բ. Լիփթոնը:

Ներկայումս Ubrogepant-ը սպասում է ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման վարչության հավանությանը:

Աշխարհում մոտ 1 միլիարդ մարդ միգրենով է տառապում: Միգրենի դեմ պայքարի ամերիկյան հիմնադրամի տվյալներով՝ հիվանդությունն ախտահարում է 5 կնոջից մեկին եւ 16 տղամարդուց մեկին: Առավել տարածված ախտանիշն է ուժգին գլխացավը, որը սովորաբար ախտահարում է ուղեղի մի կողմը, բայց ախտանշանները կարող են ներառել նաեւ սրտխառնոց, փսխում եւ զգայունություն լույսի, աղմուկի ու հոտերի հանդեպ:

«Ըստ նշանակալիության՝ միգրենը հաշմանդամության երկրորդ պատճառն է, եւ մենք բուժման նոր՝ արդյունավետ ու անվտանգ մեթոդների կարիք ունենք»,- ասել է Լիփթոնը:

Միգրենի որոշ տեսակներ կարելի է բուժել առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներով, ինչպիսին են՝ իբուպրոֆենը, ացետամինոֆենը կամ ասպիրինը, եթե դրանք ընդունեն միգրենի առաջացման առաջին նշանների դեպքում:

Եթե դրանք արդյունավետ չեն, առավել հաճախ նշանակվող բուժում է տրիպտաններ կոչվող դեղամիջոցների կարգը, որոնք ազդում են ուղեղի շուրջ եղած արյունատար անոթների նեղացման ճանապարհով՝ ցավը վերացնելու համար: Սակայն տրիպտանները անվտանգ չեն սիրտ-անոթային հիվանդությունների եւ կաթվածի հավանականություն ունեցող պացիենտների համար:

Այս դեպքում կարող է օգնել նոր դեղամիջոց ուբրոգեպանտը: Այն թիրախավորում է պեպտիդ կոչվող սպիտակուցը, որը կապված է ցավի փոխանցմանը մասնակցող կալցիտոնին (CGRP) գենի հետ: Միգրենի ժամանակ CGRP-ի մակարդակը բարձրանում է, իսկ ուբրոգեպանտը սպիտակուցն արգելափակելով ցավը վերացնում է, հետեւաբար՝ նաեւ միգրենը: Քանի որ արյունատար անոթները թիրախավորված չեն, դեղամիջոցը կարող է օգնել սրտային հիվանդությունների վտանգին ենթակա մարդկանց:

Նոր հետազոտության մեջ ուբրոգեպանտը փորձարկվել է 2 դեղաչափով՝ 25 մգ եւ 50 մգ: Ավելի ցածր դեղաչափի դեպքում մասնակիցների 20,7 տոկոսը հայտնել է, որ ցավն անցել է 2 ժամ հետո, իսկ 34,1 տոկոսն ազատվել է առավել տհաճ ախտանիշներից: Առավել բարձր դեղաչափի դեպքում ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 21,8 տոկոս եւ 38,9 տոկոս: Սակայն այս դեղամիջոցի արդյունավետությունը տրիպտոններից ավելի ցածր է:

«Հետազոտությունը հստակ ցույց է տալիս, որ դեղամիջոցն արդյունավետ է, բայց սա տարբերակ է այն պացիենտների համար, որոնց օրգանիզմը տրիպտոնները չի ընդունում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել