• Latest news

Հինգ դեռահասից չորսի առողջությունը տուժում է քիչ շարժունակ կենսակերպի պատճառով. ԱՀԿ

22 նոյեմբերի, 2019  22:40

Ժամանակակից դեռահասները վարում են քիչ շարժունակ կենսակերպ, ֆիզկուլտուրայով չեն զբաղվում եւ երկար են նստում, ինչը նրանց առողջությունը լուրջ վտանգի է ենթարկում: Այսպիսի եզրակացության են հանգել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, որոնք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են Lancet Child and Adolescent Health ամսագրում:

Հետազոտությունը ներառել է աշխարհի 146 երկրից 1,6 մլն մարդու տվյալները: Ըստ դրա արդյունքների՝ 11-17 տարեկան դեռահասների 80 տոկոսից ավելին օրական նվազագույնը մեկ ժամ ֆիզիկական ակտիվություն «չի լրացնում»:

«Հինգ դեռահասից չորսը պարբերական ֆիզիկական ակտիվությունից չի ստանում ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար այն օգուտը, որը կարող էր ստանալ»,- ասել է հետազոտության համահեղինակ Ֆիոնա Բուլլը:

Հետազոտության համաձայն՝ ամբողջ աշխարհում աղջիկները տղաներից պակաս ակտիվ են. ԱՀԿ նորմերին չի համապատասխանել աղջիկների 85 տոկոսի եւ տղաների 78 տոկոսի ֆիզիկական ակտիվությունը: Չնայած իրավիճակը բավականին անմխիթարական է աշխարհի բոլոր երկրներում, որոշ երկրներում այն ավելի վատթար է, քան մյուսներում: Այսպես՝ Բանգլադեշում բավարար շարժուն չէ դեռահասների 66 տոկոսը, իսկ Հարավային Կորեայում՝ ամբողջ 94 տոկոսը:

Դեռահասներին քիչ շարժունակության են դրդում ավելի հաճախ ժամանակակից տեխնոլոգիաները. դեռահասները չափից ավելի շատ ժամանակ են անցկացնում սմարթֆոններով կամ այլ սարքերով:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ կախված ակտիվության անկման աստիճանից, աճում է ճարպակալման մակարդակը: Ըստ ԱՀԿ-ի՝ ֆիզիկական ակտիվությունը մեծ քանակությամբ օգտակար արդյունքներ ունի, ներառյալ սրտի, անոթների, թոքերի եւ ոսկորների առողջության բարելավումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել