• Latest news

Ինչու են ճարպերի ցածր պարունակությամբ հանրահայտ դիետաներն անարդյունավետ

25 նոյեմբերի, 2019  23:47

Ճարպերի ցածր պարունակությամբ հանրահայտ դիետաներն անարդյունավետ են, քանի որ դրանք կազմելիս հաշվի չեն առնում սննդամթերքներում պարունակվող շաքարի քանակը։ Բացի դա, այդ դիետաները, կարող են չհամապատասխանել մարզիկների աճի եւ զարգացման պահանջներին։ Այս մասին հայտնում է դիետոլագ Քերի Տորենսը՝ Մեծ Բրիտանիայից։

Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգներում 3 մեծահասակից ավելի քան 1-ը (78,6 մլն-ի 34,9 տոկոսը) տառապում է ճարպակալումից։ Այս միտումը լուրջ անհանգստություն է առաջացնում բժիշկների մոտ, եւ շատերը պնդում են, որ խնդրի դեմ պետք է պայքարել։ Շատ դիետոլոգներ իրենց պացիենտներին խորհուրդ են տալիս ճարպի ցածր պարունակությամբ դիետաներ, սակայն դրա «տոկոսային» արդյունավետությունը դեռեւս գիտության կողմից ապացուցված չէ։

Քերի Տորենսը բազմիցս բախվել է այնպիսի դեպքերի հետ, երբ ճարպի ցածր պարունակությամբ դիետան անօգուտ է եղել եւ նույնիսկ հանգեցրել է ավելորդ կիլոգրամներ հավաքելուն։ Խնդիրը շաքարի քանակի մեջ է, որը հաշվի չի առնվում սննդակարգը կազմելիս։ Այսպես, սպիտակ հացը, մակարոնեղենը, բրինձը պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, որոնց մի մասը օրգանիզմը չի կարող մարսել եւ վերածում է ճարպային կուտակումների։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգից բացառել այն մթերքները, որոնք հանգեցնում են արյան մեջ շաքարի արտանետմանը՝ դրանք փոխարինելով ցածր կարգի ալյուրից հացաբուլկեղենով եւ մակարոնեղենով, բրնձի գորշ տեսակներով կամ վարսակով։ Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս սնունդն ինքնուրույն պատրաստել՝ դա թույլ կտա վերահսկել բաղադրիչները եւ կալորիաները։ Բացի այդ, սննդակարգում պարտադիր պետք է լինեն սպիտակուցային մթերքներ, ինչպիսին են ձուկը եւ միսը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել