• Latest news

Աստիճանաբար հանրահայտ դարձող սնյուսը կարող է խիստ վտանգավոր լինել. մասնագետներ

30 նոյեմբերի, 2019  09:44

Այսօր ավելի շատ հանրահայտ է դառնում սնյուսը՝ ծխախոտի արտադրանք, որը դնում են վերին շրթունքի եւ լնդի միջեւ, ինչն ապահովում է նիկոտինի հայտնվելն օրգանիզմում։ Այն, սակայն, կարող է վտանգավոր լինել. Ռուսաստանի առողջապահության նախարարության հետազոտությունը ցույց է տվել, որ սնյուսը երեխաների եւ պատանիների մոտ առաջ է բերում նիկոտինային կախվածություն, ագրեսիվ պահվածք, ինչպես նաեւ քնի վատացում։

Ինչպես նշում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, փորձագետները նախազգուշացնում են ծնողներին սնյուսի վտանգների մասին, չէ՞ որ այն ավելի ու ավելի է տարածվում երիտասարդների շրջանում։ Միեւնույն ժամանակ, սնյուս արտադրողները հաճախ փաթեթները պատրաստում են սառնաշաքարների ու մարմելադների տեսքով, ինչն արտադրանքը ավելի հրապուրչ է դարձնում երեխաների համար։

Սնյուսի ներծծման ժամանակ նիկոտինը անցնում է արյան մեջ՝ շրջանցելով թոքերը, եւ հանգեցնում ուժեղ ինտոկսիկացիայի։  Այն օգտագործող մարդու մոտ զարգանում է ուժեղ նիկոտինային կախվածություն, եւ միաժամանակ բարձրանում է ագրեսիայի մակարդակը, ինչպես նաեւ վատանում է քնի որակը, փոխվում ախորժակը։ Այդ կախվածությունից երեխային ազատել կարող է միայն բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի