• Latest news

Ցցված ծնոտ եւ տարօրինակ դիմագծեր. գիտնականները պարզել են իսպանացի միապետերին բնորոշ արտաքինի գաղտնիքը

4 դեկտեմբերի, 2019  14:34

Հաբսբուրգների հարստության միապետերը բավական արտասովոր արտաքին են ունեցել՝ ցցված ծնոտ եւ տարօրինակ դիմագծեր։ Ինչպես պարզել են իսպանացի գիտնականները՝ ծավալուն գենետիկ վերլուծություն իրականացնելով, այս հարստության միապետերի արտաքինը պայմանավորված էր մերձավոր ազգականների միջեւ ամուսնություններով եւ այլասերումներով։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Հաբսբուրգները ամենաերկարակյաց եւ հզոր հարստություններից են պատմության մեջ։ Բայց այդ արքայատոհմի ներկայացուցիչները պարբերաբար ամուսնացել են մերձավոր ազգականների հետ քաղաքական նկատառումներով, ինչն էլ երկարաժամկետ հեռանկարում հանգեցրել է արքայատոհմի այլասերման։

Հարստության վերջին ներկայացուցիչը՝ Կառլոս II Իսպանացին, տառապում էր բազմաթիվ բնածին հիվանդություններից եւ մահացավ 38 տարեկանում։ Գենետիկները հաստատել են, որ այդ բոլոր հիվանդությունների պատճառը մերձավոր ազգականների հետ ամուսնական կապերն էին։

Գիտնականները նաեւ հետաքրքրվել են Հաբսբուրգների հանրահայտ ցցված կզակով եւ այլ արտասովոր դիմագծերով։

Հետազոտությանը ներգրավել են վիրաբույժների, որոնք դեմքի եւ քթի ձեւախեղումների մասնագետներ էին։ Նրանց խնդրել են գնահատել Հաբսբուրգների արքայատոհմի 15 ներկայացուցչի վիճակը ըստ 66 դիմանկարների, որոնք արվել են տարբեր դարաշրջաններում եւ տարբեր նկարիչների կողմից։ Դրա հետ միաժամանակ հավաքվել են Իսպանիայից եւ Եվրոպայի այլ երկրներից ԴՆԹ նմուշներ ավելի քան 6000 մերձավոր ազգականներից։ Արդյունքում՝ պարզվել է, որ բնորոշ կզակն իսկապես կապված է եղել արքայատոհմի այլասերման հետ. նման դիմագծերի այլասերության մակարդակը ավելացել է յուրաքանչյուր սերնդի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է