• Latest news

Էբոլա տենդի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները մեկնարկում են այս ամիս

6 դեկտեմբերի, 2019  16:58

Տոկիոյի համալսարանի գիտնականները նախատեսում են արդեն այս ամիս սկսել Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Գիտնականները հույս ունեն, որ իրենց պատվաստանյութը նմանօրինակների համեմատությամբ ավելի քիչ կողմնակի էֆեկտներ կունենա:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ճապոնիայում համանման փորձարկումներ առաջին անգամ են կատարում: Ինչպես հայտնի է, փորձարկմանը ներգրավվել են 30 առողջ կամավորներ, որոնց օգնությամբ գիտնականները նախատեսում են պարզել՝ պատվաստանյութը ներարկելուց հետո օրգանիզմում հակամարմիններ արդյոք կարտադրվե՞ն: Պատվաստումից հետո կամավորներին կշարունակեն հետազոտել կես տարի:

Պատվաստանյութի հիմքում դրված է ինակտիվացված Էբոլա վիրուսը, որը չի կարող տարածվել կենսունակ օրգանիզմների սովորական բջիջներում: Պատվաստանյութի անվտանգությունը ավելի վաղ հաստատել էին կապիկների վրա կատարված փորձերը:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Էբոլա տենդը Աֆրիկայում իսկական համաճարակ էր առաջացրել: Էբոլան մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից եւ այնուհետեւ տարածվում է մարդկանց շրջանում: Հիվանդությունը դրսեւորվում է տենդով, մկանային ցավերով, գլխացավով եւ կոկորդի ցավով: Ավելի ուշ կարող է հայտնվել փսխում, դիարեա, ցան, երիկամների եւ լյարդի ֆունկցիաների խանգարում, արյունահոսություն: Հիվանդությունը շատ դեպքերում բերում է մահվան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել