• Latest news

Ինչպե՞ս տարբերակել աչքի քաղցկեղի ախտանիշները

9 դեկտեմբերի, 2019  11:26

Աչքերի քաղցկեղը շատ հազվադեպ հիվանդություն է, բայց անչափ վտանգավոր: Գերմանացի գիտնականները հայտնել են, թե ինչպիսի փոփոխություններով է հնարվոր ճանաչել աչքերի քաղցկեղը, հայտնում է Focus ամսագիրը:

Տարբերակվում է աչքերի քաղցկեղի երկու տեսակ. ռետինոբլաստոմա եւ խորիոիդալ մելանոմա: Ռետինոբլաստոման հաճախ ախտորոշում են մանկական տարիքում, եւ այն սովորաբար առաջինը նկատում են ծնողները: Լուսարձակմամբ լուսանկարելու ժամանակ ռետինոբլաստոմայով երեխայի մի բիբը կարմիր է լինում, իսկ մյուսը՝ սպիտակ, նարնջագույն կամ այլ գույնի: Աչքի այս քաղցկեղի մեկ այլ նշան կարող է լինել շլությունը:

Ինչ վերաբերում է խորիոիդալ մելանոմային, ապա այն ընդհանուր քիչ բան ունի մաշկի մելանոմայի հետ, չնայած անվանումների համապատասխանությանը:

Շարիտե կլինիկական համալիրի ակնաբուժության դեպարտամենտի տնօրեն Անտոնիա Յուսենը պնդում է, որ մաշկի քաղցկեղը համեմատաբար հեշտ է բուժվում իմունոթերապիայի միջոցով, մինչդեռ խորիոիդալ մելանոման գրեթե չի արձագանքում թերապեւտիկ ներգործությանը. այն իրեն պահում է ինչպես սաղմնային կամ արխաիկ ուռուցք, որը կարող է թափանցել օրգանիզմի ցանկացած բջիջ եւ ունի տարածվելու մեծ ռիսկ:

Այս պատճառով խորիոիդալ մելանոմայի դեպքում այդքան կարեւոր է վաղ հայտնաբերումը, ընդգծել է Անտոնիա Յուսենը:

Նման ուռուցքը հաճախ առաջանում է 20-ից մինչեւ 30 տարեկանում: Մասնագետի խոսքով՝ աչքերի քաղցկեղի այս տեսակի ախտանշանները կախված են այն հանգամանքից, թե ուռուցքը աչքի որ հատվածում է աճում, բայց դրանք բոլորը, այսպես թե այնպես, կապված են տեսողության վատթարացման հետ:

«Միջին տարիքի մարդը կարող է մտածել, թե իրեն ընթերցելու համար ակնոց է հարկավոր: Ուստի տեսողության հետ կապված բոլոր խնդիրները, նույնիսկ անմեղ թվացողները պետք է պարզաբանի ակնաբույժը»,- նշել է փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել