• Latest news

Վարսակը կարող է արդյունավետ զենք լինել ընդդեմ խոլեստերինի եւ լյարդի ճարպակալման

11 դեկտեմբերի, 2019  09:47

Վարսակը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ օգնում է պայքարել բորբոքումների դեմ, նվազեցնում է քաշը եւ լավացնում մարսողությունը: Գաղտնիքը վարսակի մեջ պարունակվող բջջանյութն է եւ հակաօքսիդանտները, պնդում են Սաուդյան Արաբիայից եւ Եգիպտոսից գիտնականները:

«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ վարսակի սերմերի հյութը լավացնում է հիպերլիպիդեմիայով (արյան մեջ ճարպերի բարձր մակարդակով) առնետների լիպիդային փոխանակությունը եւ վերականգնում է լյարդի նորմալ ֆունկցիան:

Արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման դեպքում հնարավոր է անոթների խցանում, կաթվածի կամ սրտի նոպայի զարգացում: Խոլեստերինով հարուստ սնունդի պատճառով լյարդում սկսվում է նաեւ ճարպի վտանգավոր կուտակում:

Գիտնականների խոսքով՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման դեղամիջոցները կարող են բացասական կողմնակի էֆեկտներ առաջացնել, ինչը չես ասի վարսակի հյութի դեպքում:

Կենդանիների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ հյութը զգալիորեն նվազեցրել է արյան մեջ լիպիդների մակարդակը եւ կարգավորել լյարդի ֆունկցիան: Դա հաստատվել է արյան եւ լյարդի հյուսվածքների նմուշների անալիզով: Սրանից ելնելով՝ գիտնականները հայտարարում են, որ հյութը միանգամայն համեմատելի է շուկայում ներկայացված դեղերի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել