• Latest news

Ինչո՞ւ են ուժային վարժությունները պարզապես անհրաժեշտ նիհարելու ժամանակ

21 դեկտեմբերի, 2019  12:44

Ուժային վարժությունները մարդուն պաշտպանում են նիհարելու ժամանակ ոսկրային զանգվածի կորստից, այդ պատճառով ուժային վարժություններն անհրաժեշտ են նիհարելու ժամանակ: Այս մասին ասվում է Journal of Bone and Mineral Research-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Եթե տարեց մարդիկ փորձում են նիհարել դիետային միջոցով, ապա դա հաճախ հանգեցնում է ոսկրերի փխրունությանը: Բացի այդ, դիետաները կարող են հանգեցնել մկանային զանգվածի էական կորստին: Ֆիզիկական վարժությունները, իրենց հերթին, ամրապնդում են ոսկորները, նվազեցնում են կոտրվածքների ռիսկը:

Հետազոտողները ուսումնասիրել են ճարպակալություն ունեցող 141 կամավորի եւ նրանց բաժանել 4 խմբի. առաջին խմբում պահպանել են դիետաներ ու միայն աէրոբիկ վարժություններ են կատարել, երկրորդ խմբում՝ դիետա եւ միայն ուժային վարժություններ, երրորդ խմբում՝ դիետա եւ վարժությունների երկու տեսակները, եւ չորրորդ խումբը հսկողական է եղել:

Մասնակիցների միջին տարիքը եղել է 70-ը, նրանց մարմնի զանգվածի ինդեքսը եղել է 30 եւ ավելի:

26 շաբաթվա ընթացքում առաջին 3 խմբերի մասնակիցները խորհրդակցել են սննդաբանների հետ եւ մարզվել մասնագետների հսկողությամբ շաբաթական մեկ ժամ: Իսկ հսկողական խումբը առողջ սննդի միայն մի քանի ուսումնական վարժություն է կատարել:

Հետազոտության ժամանակ բոլոր երեք խմբերի մասնակիցները կորցրել են մարմնի զանգվածի միայն 9 տոկոսը՝ համեմատած հսկողական խմբի 1 տոկոսի հետ: Իսկ ոսկրերի ամրության չափման ժամանակ պարզվել է,որ այն քիչ է նվազել մարդկանց մոտ, որոնք ուժային կամ աէրոբիկ վարժություններ են կատարել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է