• Latest news

Տեստոստերոնի անբավարարության նշանները տղամարդկանց մոտ

8 հունվարի, 2020  22:18

Տարիքի հետ տղամարդկանց օրգանիզմը սկսում է ավելի քիչ «տղամարդկային հորմոն»՝ տեստոստերոն արտադրել, 40-ից հետո այդ հորմոնի արտադրությունը սկսում է նվազե ավելի արագ, քան մինչ այդ։

Ինչպես գրում է Focus.de պորտալը, տեստոստերոնը «պատասխանատու» է մկանների արագ աճի, լայն թիկունքի, մորուքի երկարության, ցածր ձայնի եւ տղամարդու այլ արտաքին «առանձնահատկությունների» համար։ Դրա անբավարարությունն ազդում է տղամարդու թե՛ արտաքինի, թե՛ ինքնազգացողության, թե՛ ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։ Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ տեստոստերոնի ավելի ցածր մակարդակը զուգորդվում է սիրտ-անոթային հիվանդությունների, աթերոսկլերոզի եւ մետաբոլիկ ախտանիշի առաջացման ռիսկի հետ։

Ի՞նչ ախտանշաններ կարող են մատնանշել տղամարդկանց տեստոստերոնի պակասի մասին։

Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հետեւյալ ախտանշաններին եւ դրանց առկայության դեպքում դիմել բժշկի.

  • էրեկտիլ դիսֆունկցիա,
  • սերմնահեղուկի արտադրության նվազում,
  • լիբիդոյի կորուստ,
  • մկանային զանգվածի եւ մկանային ուժի նվազում,
  • ճարպային հյուսվածքի ավելացում (հատկապես որովայնի շրջանում),
  • մորուքի աճի դանդաղում,
  • ամորձիների չափերի փոքրացում,
  • ոսկրերի ամրության նվազում (օսթեոպարոզ),
  • հոգնածություն, դրայվի բացակայություն,
  • դեպրեսիվ վիճակ,
  • ջերմության բռնկում եւ քրտնում։

Ի՞նչ կարելի է անել, եթե տեստոստերոնի մակարդակը իսկապես նորմից ցածր է

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն ունի կարգավորելու տեստոստերոնի մակարդակը փոխարինիչ հորմոնալ թերապիայի օգտագործման օգնութամբ։ Սակայն նման թերապիա կարող է նշանակել միայն մասնագետը, չի կարելի առանց նշանակումների ընդունել որեւէ դեղամիջոց։

Խորհուրդ է տրվում նաեւ ազատվել այն սովորություններից, որոնք բացասաբար են անդրադառնում տեստոստերոնի մակարդակի վրա, եւ սկսել վարել առողջ ապրելակերպ.

  • հետեւեք առողջ եւ հավասարակշռված սննդաբաժնի,
  • եղեք ֆիզիկապես ակտիվ եւ կանոնավորապես կատարեք ֆիզիկական վարժություններ,
  • խստորեն վերահսկեք ալկոհոլի օգտագործումը,

մի ծխեք եւ թույլ մի տվեք ծխել ձեր ներկայությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել