• Latest news

Անգամ մեկ անքուն գիշերը բարձրացնում է տկարամտության զարգացման ռիսկը

10 հունվարի, 2020  23:44

Ընդամենը մեկ անքուն գիշեր անցկացնելուց հետո մարդու ուղեղում բարձրանում է սպիտակուցի մակարդակը, որը կապված է Ալցհեյմերի հիվանդության հետ: Այդ մասին ասվում է Neurology պարբերականում հրապարակված հետազոտության մեջ:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ Ուպսալայի համալսարանից (Շվեդիա) գիտնականներն ուսումնասիրություն են կատարել 20 տարեկանից բարձր երիտասարդ տղամարդկանց շրջանում: Պարզվել է, երբ նրանցից ինչ-որ մեկն անցկացնում է անքուն գիշեր, նրա ուղեղում գրեթե 20 տոկոսով բարձրանում է վտանգավոր տաու սպիտակուցների մակարդակը: Թունավոր բետա-ամիլոիդների եւ տաու սպիտակուցների ու մարդկանց հիշողությունից աստիճանաբար զրկող ծերունական տկարամտության կապի մասին գիտնականներին հայտնի է բավականին երկար ժամանակ: Հիվանդության բոլոր ձեւերն անբուժելի են. դրանց զարգացումը գրեթե հնարավոր չէ անգամ դանդաղեցնել:

Նույնիսկ հետազոտության հեղինակներն էին զարմացել, թե ինչպիսի հսկայական վնաս է հասցնում մարդու ուղեղին անգամ մեկ անքուն գիշերը: Գիտնականների խոսքով՝ դա պետք է լինի նախազգուշացում բազմաթիվ ուսանողների համար, որոնք քննություններին նախապատրաստվելիս միտումնավոր կերպով զրկում են իրենց հանգստից, ինչպես նաեւ գործատուների համար, որոնք թույլատրում են գերծանրաբեռնվածություն եւ գիշերային հերթափոխ:

Սակայն դեռ վախենալ պետք չէ: Նախ, հետազոտության մեջ ներգրավվել են փոքրաթիվ մասնակիցներ, իսկ դա բավարար չէ միանշանակ եզրակացություններ անելու համար: Այնուհետեւ, գիտնականները չեն պատասխանել գլխավոր հարցին՝ վերականգնվո՞ւմ է արդյոք տաո սպիտակուցների մակարդակը, երբ երիտասարդները նորմավորում են իրենց քնի ռեժիմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է