• Latest news

Կեղտոտ օդն ազդում է ոսկորների ամրության վրա. հետազոտություն

14 հունվարի, 2020  13:42

Կեղտոտ օդը կարող է օստեոպորոզի զարգացման ռիսկի գործոններից մեկը լինել: Հիվանդության եւ օդի որակի միջեւ գիտնականների հայտնաբերած կապը կարող է օգնել կոտրվածքների պրոֆիլակտիկայի ժամանակ: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Environmental Health ամսագրում:

Նոր հետազոտության ժամանակ գիտնականների միջազգային խումբը վերլուծել է 3717 մարդու, ներառյալ՝ Հնդկաստանի հեռավոր գյուղերից 1711 կնոջ կյանքի պայմանների եւ ոսկորների առողջության մասին տվյալներ:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել օդի աղտոտվածությանը, դրանում ածխածին պարունակող մասնիկների առկայությունը: Նման աղտոտում է առաջանում, օրինակ, մեքենայի շարժիչի մեջ վառելիքի այրման ժամանակ կամ ուտելիք պատրաստելիս ածխի կամ վառելափայտի օգտագործման ժամանակ:     

Գիտնականները պարզել են, որ մարդկանց մոտ, որոնք հաճախ բախվում են օդի ախտոտվածության հետ, ավելի քիչ է ոսկրային զանգվածը: Հատկապես արտահայտիչ է եղել կապը մանր մասնիկների ազդեցության ժամանակ (առնվազն 2,5 միկրոմետր տրամագծով):

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ օդի որակի եւ ոսկորների առողջության միջեւ կապը կարող է պայմանավորված լինել օքսիդատիվ սթրեսով եւ բորբոքումով, որին նպաստում է օդի աղտոտվածությունը:

Գիտնականները սահմանել են, որ օդի աղտոտվածությունը, որը շնչել են հետազոտության մասնակիցները, հասել է 32,8 միկրոգրամի: Դա գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած վերին շեմը՝ 10 միկրոգրամ:

Հիշեցնենք, որ օստեոպորոզի զարգացման ռիսկի գործոն կարող են լինել նաեւ հորմոնալ խախտումները, սխալ դիետան եւ մարսողության խանգարումները, ինչպես նաեւ որոշ դեղերի ընդունումը: Հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է նաեւ նստակյաց կյանքի, ալկոհոլի չարաշահման եւ ծխելու դեպքում:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել