• Latest news

Ակտիվ սեռական կյանքը կարող է օգնել խուսափել վաղ դաշտանադադարից. հետազոտություն

16 հունվարի, 2020  23:45

Ակտիվ սեռական կյանքը կարող է օգնել խուսափել վաղ դաշտանադադարից. շաբաթը մեկ անգամ սեքսով զբաղվող կանայք ավելի հազվադեպ են բախվում վաղ դաշտանադադարին, քան նրանց պակաս ակտիվ հասակակիցները։ Այս մասին տեղեկացնում են Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, վերոնշյալ մասնագետներն ուսումնասիրել են 3000 կանանց տվյալները, որոնց հետեւել են 10 տարվա ընթացքում։

Պարզվել է, որ ցանկացած տարիքի կանայք, որոնք սեռական շփումներ են ունեցել գոնե շաբաթը մեկ անգամ, ավելի ուշ են մտել դաշտանադադարի շրջան այն կանանց համեմատ, ովքեր ամիսը մեկ անգամ են զբաղվել սեքսով։ Այսպես, կանոնավոր սեքսը դաշտանադադարի սկսվելու ռիսկը 51 տարեկանում նվազեցրել է 28 տոկոսով։

Գիտնականների կարծիքով՝ դաշտանադադարի եւ սեռական կյանքի միջեւ կապը կարելի է բացատրել այսպես. եթե կինը սեքսով չի զբաղվում եւ հղի չէ, օրգանիզմը «կարծում» է, որ ժամանակն է էներգիա չծախսել ձվարտադրման վրա։ Դրա փոխարեն մարմինը կարող է որոշում կայացնել էներգիա ներդնել, օրինակ, թոռներին խնամելու վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել