• Latest news

Գիտնականները գտել են շիզոֆրենիայի զարգացման գենետիկ պատճառները

22 հունվարի, 2020  09:45

Քարդիֆի համալսարանի գիտնականները կատարել են շիզոֆրենիայով հիվանդ 3444 ընտանիքների (ծնողների եւ երեխաների) գենետիկ տվյալների վերլուծություն եւ մուտացիաներ են հայտնաբերել, որոնք կարող են կապված լինել այս հիվանդության հետ:

«Նովոստի Mail.RU»-ն հայտնում է, որ փորձագետներին հետաքրքրում էին գեները, որոնց մուտացիաների հետ կապված էր ոչ միայն շիզոֆրենիայի մեծ հավանականությունը, այլեւ աուտիկ սպեկտրի խանգարումների, ինչպես նաեւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների:

Նրանք ցանկանում էին գտնել նոր մուտացիաներ, որոնք առաջին անգամ հայտնվում են շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց երեխաների մոտ: Պարզվել է՝ SLC6A1 գենում նոր մուտացիաների մակարդակն ավելի բարձր է, քան սպասում էին: Չնայած շիզոֆրենիայով մարդկանց մոտ մուտացիայի ենթարկված SLC6A1 գենը համեմատաբար հազվադեպ է հանդիպում, պարզվել է, որ դրա ազդեցությունը ահռելի է: Մուտացիաները խախտում են գամմա-ամինայուղաթթվի (GABA) ֆունկցիան, որը կենտրոնական նյարդային համակարգում նեյրոնների միջեւ իմպուլսների առանցքային հաղորդիչն է:

Սա հաստատում է նախկինում արտահայտված ենթադրությունը շիզոֆրենիայի եւ GABA-ի աշխատանքում անոմալիայի կապի մասին: Գիտնականների կարծիքով՝ կատարված հայտնագործությունները թույլ կտան ստանալ շիզոֆրենիայի դեմ ավելի էֆեկտիվ թերապիա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել