• Latest news

«Դու մենակ չես» բարեգործական համերգ. Ինչպես կարելի է հաճելի երեկո անցկացնել եւ օգնել քաղցկեղով կանանց

18 փետրվարի, 2020  16:49

Մարտի 7-ին 19:00-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում  տեղի է ունենալու «Դու մենակ չես» բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է կրծքագեղձի քաղցկեղով հայուհիների բուժմանը:

Europa Donna Armenia կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը, որը համերգը կազմակերպում է, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ համերգին մասնակցելու են այնպիսի արտիստներ, ինչպես՝ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Էրիկ Կարապետյանը, Դավիթ Ամարյանը, Եվա Եգանյանը եւ շատ այլոք: Այնտեղ է լինելու նաեւ հայ հայտնի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, որը շատ տարիներ առաջ նույնպես քաղցկեղով է հիվանդացել:

Ինչպես շեշտեց Նվարդ Քոչարյանը, համերգին բոլոր արտիստները մասնակցելու են բարեգործական հիմունքներով. նրանցից ոչ մեկն իր ելույթի համար հոնորար չի ստանալու, որպեսզի տոմսերի վաճառքից եւ համերգի ժամանակ ցանկության դեպքում բարեգործական վճարումներից ստացված յուրաքանչյուր լուման ուղղվի քաղցկեղով պացիենտների բուժմանը:

Այդպիսի պացինետներից մեկն է 36-ամյա Սաթենիկը՝ կրծքագեղձի քաղցկեղի մետաստազներով: Բժիշկների խոսքով՝ նա առողջանալու բավականին լավ հնարավորություններ ունի, եթե հաջողվի ձեռք բերել նրա համար անհրաժեշտ քիմիաթերապիայի դեղամիջոցները: Նրան բուժման համար հարկավոր է նաեւ հերցեպտին, որը պետպատվերի շրջանակում հիմա տալիս են միայն առանց մետաստազների կրծքագեղձի քաղցկեղով պացիենտներին:

Ինչպես նշեց Europa Donna Armenia-ի ղեկավարը, եթե համերգի շնորհիվ հավաքվի բավարար քանակությամբ գումար, հնարավոր կլինի փրկել բուժման կարիք ունեցող շատ պացիենտների: Հավաքված դրամական միջոցների մասին ամբողջ տեղեկատվությունը  կլինի թափանցիկ եւ հասանելի. ցանկացած մարդ կարող է տեղեկանալ՝ որքան է հաջողվել հավաքել, եւ այդ փողն ինչի համար է ծախսվել:

«Կարելի է քաղցկեղով մարդկանց օգնել ուղղակի տոմս գնելով եւ համերգի գալով: Եվ, իհարկե, հաճելի ժամանակ անցկացնել, քանի որ համերգին լինելու են մեծ թվով հետաքրքիր կոմպոզիցիաներ, որոնք մեր հայրենակիցներին, հավանաբար, դուր կգան»,- ասաց Նվարդ Քոչարյանը:

Համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես համերգասրահի դրամարկղում, այնպես էլ 095 969833 հեռախոսահամարով: Կազմակերպության կամավորները տոմսերը ձեր հասցեով կբերեն անվճար:

Նշենք, որ սա Երեւանում «Դու մենակ չես» բարեգործական առաջին համերգը չէ. շատ կանայք են առողջացել նախորդ համերգների ժամանակ հավաքված միջոցների շնորհիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել