• Latest news

Կարտոֆիլն, այնուամենայնիվ, օգտակար է առողջության համար, հաստատում են մասնագետները

20 փետրվարի, 2020  12:15

Կարտոֆիլի օրական օգտագործումը օրգանիզմն ապահովում է կալիումով, բջջանյութով եւ այլ օգտակար նյութերով, ինչպես պարզել են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։ Նրանց խոսքերով՝ կարտոֆիլը ամբողջովին օգտակար սննդամթերք է, եւ բացառել այն սննդակարգից, խորհուրդ չի տրվում։

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, կարտոֆիլի օգտակարությունը գիտնականները ստուգել են կամավորների վրա։ Հետազոտության ընթացքում նրանք գրանցել են մասնակիցների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, խոլեստերինի, ինսուլինի եւ զարկերակային ճնշման ցուցանիշները։ Ուշադրություն են դարձվել դիետայի որակին (մթերքների քանակը եւ սննդակարգի բաղադրությունը)։ Ինչպես պարզվել է,կարտոֆիլը ամենաօգտակար խավարտն է՝ համեմատած բրնձի, սպիտակ հացի եւ մակարոնի հետ։

Ճիշտ է՝ այդ եզրակացությունն արդիական է առողջական խնդիրներ չունեցող մարդկանց համար, որոնք կերել են խորոված կամ շոգեխաշած կարտոֆիլ։

Գիտնականների խոսքերով՝ դեռեւս անհրաժեշտ է գնահատել, թե ինչպես կարտոֆիլի պարբերաբար օգտագործումը կազդի այլ խմբի, օրինակ սրտանոթային հիվանդության զարգացման բարձր ռիսկ ունեցող մարդկանց առողջության վրա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել