• Latest news

Իմունոթերապիան քաղցկեղի բուժման առավել հեռանկարային մեթոդներից է. գերմանացի բժիշկ

22 փետրվարի, 2020  23:45

Իմունոթերապիան քաղցկեղի բուժման առավել հեռանկարային մեթոդներից մեկն է, պնդում է Գերմանիայի Ուռուցքաբանության միության գլխավոր քարտուղար Յոհաննես Բրունսը:

«Ուռուցքաբանության մեջ այսօր ամենաարդյունավետն իմունային ուռուցքաբանությունն է, որն իրականացվում է դեղամիջոցների, ինչպես նաեւ փոփոխված T-բջիջների օգնությամբ: Սա բոլորովին նոր բան է, եւ գոյություն ունի միայն անցյալ տարվանից: Այս մեթոդի արդյունավետությունը կապված է ոչ այնքան առողջացման տոկոսի հետ, որքան` այն փաստի, որ որոշակի, նախկինում անբուժելի լիմֆոմաներն այժմ մասամբ բուժելի են: Խոսքը բոլորի մասին չէ, այլ` այն բազմաթիվ հիվանդների, որոնք նախկինում դատապարտված էին մահվան կամ երկարատեւ թերապիայի կարիք ունեին»,- ասել է մասնագետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քաղցկեղը հոմոգեն հիվանդություն չէ, այն բազմաթիվ օրգաններ է գրոհում, եւ մենք արդեն շատ հաջող կերպով բուժել ենք քաղցկեղի որոշ տեսակներ, օրինակ` արյան քաղցկեղ, որտեղ այժմ օգտագործվում են նաեւ T-բջիջները: Թեեւ, դեռ շատ աշխատանք կա»,- հավելել է ուռուցքաբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել