• Latest news

Դեղորայքային բուժման արդյունավետությունը նշանակված հաբերի չափից ու ձեւի՞ց է կախված

16 հուլիսի, 2014  15:21

Որոշ հիվանդներ մի շարք պատճառներով հրաժարվում են այս կամ այն դեղորայքային բուժումը շարունակել: Պատճառներից մի քանիսը պարզ են՝ դեղամիջոցների արժեք, բարձր՝ անընդունելի համարվող չափաբաժին, դեղահաբերի ընդունման խառը եւ շփոթեցնող ժամանակացույց, կամ էլ՝ համոզմունք, որ դրանք ոչնչով չեն օգնում: Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ սրտի կաթվածի ենթարկված հիվանդները կարող են, կախված հաբերի չափից ու ձեւից, ընդունել նշանակված բուժումը կամ հրաժարվել դրանից, հաղորդում է Medical Daily-ն:

Սրտի առաջից կաթվածից հետո նշանակված դեղամիջոցները երկարամյա օգտագործում են պահանջում, իսկ դրանցից հրաժարումը կարող է մահացու վտանգ ներկայացնել: Եւ ահա պարզվում է՝ դեղահաբերի արտաքին տեսքը մեծ նշանակություն ունի առ այն, թե որքան արդյունավետ կգործի նշանակված բուժումը:

Հետազոտության հեղինակները 2006-2001թթ.-ին սրտի կաթվածի ենթարկված եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դեղորայքային միջոցներով բուժման նշանակված ավելի քան 10 հազար հիվանդների վերաբերյալ ապահովագրական տվյալներն են ուսումնասիրել՝ պարզելու համար, թե նրանց որ մասն է բուժումը մինչեւ նախատեսված ժամկետի ավարտը շարունակել կամ կիսատ թողել, եւ արդյոք նրանց որոշման վրա դեղահաբերի տեսքը կարող էր որեւէ ազդեցություն թողնել:

Արդյունքում պարզվել է, որ դեղատնից հաբերի երկրորդ չափաբաժինը ստանալիս հիվանդների 34 տոկոսը հրաժարվել է ընդունել դրանք, եթե այլ գույնի են եղել: Իսկ այլ ձեւ ունենալու պարագայում հրաժարվածների մասնաբաժինը 66 տոկոս է կազմել: Այսինքն՝ միայն սկզբնական տեսք եւ չափ ունեցող դեղամիջոցներն են գրեթե հաստատուն արդյունավետությամբ օգտագործվում:

Հարկ է նշել, որ սա ԱՄՆ-ում այնքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, քանի որ երկրի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը դեղագործական ընկերություններից հաբերի արտաքին տեսքին առնչվող որեւէ սահմանափակում չի պահանջում:

Հետազոտության հեղինակները գտնում են, որ բժիշկները եւ դեղագործները պետք է պրոակտիվ միջոցների դիմեն՝ հիվանդներին դեղամիջոցների փոխարինելիության մասին տվյալներ հաղորդելու եւ դրանց արտաքին տեսքի անկարեւորությունը բացատրելու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել