• Latest news

Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 4027-ի

10 մարտի, 2020  10:12

COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 4027-ի: Վիրուս է հայտնաբերվել 114 430 պացիենտի մոտ, որոնցից 80 754-ը Չինաստանում է, մնացյալը՝ աշխարհի 114 երկրներում:

Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 64 099 պացիենտ: 46 304-ը դեռեւս բուժում է ստանում, նրանցից 5771-ը (12 տոկոսը) ծանր կամ կրիտիկական վիճակում է:

Իտալիայում դեռեւս չի հաջողվում ինֆեկցիան վերահսկողության տակ վերցնել. այսօրվա դրությամբ այնտեղ արդեն գրանցվել է կորոնավիրուսի 9172 եւ մահվան 463 դեպք: Հարավային Կորեայում՝  վարակման 7513 եւ մահվան 54 դեպք, Իրանում՝ վարակման 7161 եւ մահվան 237 դեպք:

Իրավիճակը լուրջ է նաեւ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Գերմանիայում. այս երկրներում գրանցվել է վարակման համապատասխանաբար՝ 1412, 1231 եւ 1224 դեպք: Ֆրանսիայում եւ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 30-ական դեպք, Գերմանիայում՝ 2: ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 708 դեպք եւ մահվան՝ 27:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել