• Latest news

Ինչպե՞ս կորոնավիրուսը տարբերել գրիպից եւ մրսածությունից

16 մարտի, 2020  13:49

COVID-19 կորոնավիրուսի ախտանիշները նմանություններ ունեն գրիպի եւ մրսածության ախտանիշների հետ: Ինչպե՞ս կորոնավիրուսը տարբերել գրիպից եւ մրսածությունից:

Ինչպես հայտնում է Forbes-ը, COVID-19-ն ունի 3 ախտանիշ, որոնց համակցությունը բնորոշ չէ այլ հիվանդությունների հետ՝ դա ջերմությունն է, չոր հազն ու դժվարացած շնչառությունը:

Ջերմություն եւ չոր հազ կարող է լինել նաեւ գրիպի դեպքում, երբեմն էլ՝ ալերգիկ հիվանդությունների դեպքում: Սակայն գրիպի դեպքում այդ ախտանիշները չեն համադրվում դժվարացած շնչառությամբ:

Մրսածության դեպքում բարձր ջերմություն ու չոր հազար հազվադեպ է լինում: Մսրածությանն ավելի շատ բնորոշ են կոկորդի ցավը, փռշտոցն ու հարբուխը:

Ալերգիկ հիվանդությունների ժամանակ պացիենտի մոտ կարող են շնչառության հետ կապված խնդիրներ լինել, սակայն, որպես կանոն, ջերմություն չի լինում:

Մկանային ցավ, գլխացավ, թուլություն եւ հոգնածություն. այս ախտանիշները սովորաբար բնորոշ են գրիպին, իսկ կորոնավիրուսի դեպքում դրանք հազվադեպ են հանդիպում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում COVID-19 կորոնավիրուսի, գրիպի եւ մրսածության ախտանիշները մեկ աղյուսակում. 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է