Ֆրանսիացի գիտնականները կորոնավիրուսային COVID-19 վարակի դեմ դեղամիջոցի հաջողված փորձարկումներ են անցկացրել։ Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են International Journal of Antimicrobial Agents-ում։
Այդ հետազոտության մեջ պատմվում է մալարիայի դեմ հիդրոքսիքլորոխին եւ ազիտրոմիցին դեղամիջոցների համադրման միջոցով կորոնավիրուսային վարակի բուժման կլինիկական փորձի մասին։ Այս դեղամիջոցների արդյունավետության մասին հայտնել են շատ բժիշկներ, մասնավորապես՝ չինացի։
Հետազոտությանը, որն անցկացվել է Մարսելի համալսարանի ինֆեկցիոն հիվանդանոցի բազայի վրա, մասնակցել են պացիենտներ, որոնց մոտ հայտնաբերվել են COVID-19-ի ախտանիշներ կամ կորոնավիրուսն ինքը։ 16 մարդ կազմել են հետազոտվող խումբ, որում մարդիկ ստացել են ախտանշային բուժում եւ հակաբիոտիկներ։ 14 այլ մարդ 10 օրվա ընթացքւմ ընդունել է հիդրոքսիքլորոխին, իսկ նրանցից 6-ը՝ լրացուցիչ նաեւ ազիտրոմիցին։
Արդեն հինգերորդ օրը պացիենտները, որոնք ընդունել են հիդրոքսիքլորոխինի եւ ազիտրոմիցինի համադրությունը, առողջացել են (անալիզը նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերել)։ Իններորդ օրը բուժվել է խմբի պացիենտներից մեկը, որը մինչեւ յոթերորդ օրը ներառյալ ազիտրոմիցին չի ընդունել։
Հետազոտության հեղինակները նշում են, որ սրանք միայն նախնական արդյունքներ են, սակայն դրանք բավական հուսադրող են թվում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր