• Latest news

Խումհարի վիճակում ղեկին նստելը վտանգավոր է

13 դեկտեմբերի, 2013  21:45

Խումհարի վիճակում մեքենա վարելը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան խմած վիճակում, ցույց է տալիս նոր հետազոտությունը։

Նիդերլանդների Ուտրեխտի համալսարանի եւ Մեծ Բրիտանիայի Արեւմտյան Անգլիայի համալսարանի գիտնականները նոր հետազոտության ընթացքում անցկացրեցին մեքենա վարելու թեստեր, որոնց ժամանակ նմանակվում էր  արագընթաց մայրուղով երթեւեկությանը: Բոլոր վարորդները նախորդ օրը խմել էին նվազագույնը 10 բաժակ ալկոհոլ , տեղեկացնում է Fox News-ը։

Չնայած ոչ մեկի արյան մեջ թեստի ժամանակ այլեւս ալկոհոլ չկար, այնուամենայնիվ, նրանք խախտում էին կանոնները եւ ճանապարհին քիչ ուշադրություն էին դարձնում: Մեքենա վարելու նրանց  ցուցանիշները համընկնում էին այն վարորդների ցուցանիշների հետ, ում արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմում էր 0,5:

Հետազոտողները նշում են, որ խումհարի մեջ գտնվող մարդիկ դուրս են գալիս ալկոհոլային հարբածության վիճակից այլ գործոնների ազդեցության տակ, ինչպես օրինակ, ջրազրկում, անքնություն, ինչը վերջին հաշվով կարող է մեքենա վարելը վտանգավոր դարձնել: Նրանք հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կբարձրացնի երեկույթից հետո մեքենա վարելու հետ կապված ռիսկերի մասին տեղեկացվածության մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll