• Latest news

Ինչպե՞ս պետք է հագուստը լվանալ կորոնավիրուսից պաշտպանվելու համար

2 ապրիլի, 2020  18:20

Լվացքի մեքենայի հատուկ ռեժիմը կարող է ոչնչացնել հագուստի վրա եղած նոր կորոնավիրուսը: Այս մասին «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոտեխնոլոգիայի եւ վիրուսաբանության լաբորատորիայի ղեկավար, ՌԳԱ թղթակից անդամ Սերգեյ Նետեսովը:

Մասնագետի խոսքով՝ SARS-CoV եւ SARS-CoV-2 վիրուսների ապաակտիվացման ջերմաստիճանը միատեսակ է. վիրուսը Ցելսիուսի 60 աստիճանում չի գոյատեւում, հատկապես եթե լվանալիս օգտագործվում է մակերեսային ակտիվ նյութերով լվացքի միջոց:

«Գենոմների միջեւ տարբերությունը ընդամենը 20 տոկոս է, իսկ վիրուսային մասնիկների ընդհանուր կառուցվածքը եւ սպիտակուցների լրակազմը միանման է: Բացի ջերմաստիճանից, անհրաժեշտ են ցանկացած լվացքի փոշու մեջ պարունակվող մակերեսային ակտիվ նյութեր: Այնպես որ, իմ կարծիքով, Ցելսիուսի 60 աստիճանի դեպքում անգամ կես ժամ տեւողությամբ լվացքը հագուստն անվտանգ կդարձնի»,- ասել է մասնագետը:

Ալեքսեյ Կոսիգինի անվան Ռուսական պետական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի եւ գեղարվեստական տեքստիլի ամբիոնի վարիչ Իրինա Ռիբաուլինան իր հերթին նշել է, որ լվացքի այսպիսի ռեժիմին կարող են դիմանալ միայն բնական գործվածքից, օրինակ՝ վուշից եւ բամբակից պատրաստված իրերը: Իսկ որոշ սինթետիկ գործվածքներ այսպիսի բարձր ջերմաստիճանով լվանալու դեպքում կարող են փչանալ:

Կոստրոմայի պետական համալսարանի տենոլոգիայի եւ գործվածքի ու տրիկոտաժի նախագծման ամբիոնի վարիչ Մարինա Բագատիրյովան խորհուրդ է տալիս նուրբ գործվածքները լվանալ ավելի ցածր ջերմաստիճանի պայպաններում, իսկ հետո դրանք մշակել գոլորշիով:

Որոշ մասնագետներ նաեւ խորհուրդ են տալիս վարակված հագուստը 2-3 շաբաթ թողնել փակ փաթեթի մեջ, որի ընթացքում մակաբույծ վիրուսը, տիրոջ հետ չշփվելով, պետք է ոչնչանա: Սակայն գիտնականները սա դեռեւս չեն հաստատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է