• Latest news

Իրանում արդեն 50 հազարից ավելի կորոնավիրուսային վարակակիր կա. Mehr

3 ապրիլի, 2020  15:16

Իրանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 53 183 դեպք: Մահացել է 3294 պացիենտ, 17 935-ն առողջացել է: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է Mehr-ը:

Ջահանփուրի խոսքով՝ Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 2715 նոր դեպք: Վերջին մեկ օրում մահացել է 134 պացիենտ, եւ զոհերի ընդհանուր թիվը հասել է 3294-ի:

Ջահանփուրը հավելել է, որ Իրանում մինչ օրս անցկացրել են կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 69 մլն թեստ:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթում Իրանում 480-ից ավելի մարդ է մահացել եւ 2850-ի առողջությանը ծանր վնաս է հասցվել մեթիլսպիրտով վարակվելու հետեւանքով, որը նրանք խմել են կորոնավիրուսային ինֆեկցիան «բուժելու» կամ «կանխարգելելու» համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել