• Latest news

Ինչպե՞ս կորոնավիրուսը տուն չտանել գնումների միջոցով

6 ապրիլի, 2020  12:44

Եթե դուրս եք եկել գնումների, կորոնավիրուսը հագուստի կամ գնումների միջոցով տուն տանելու որոշակի հավանականություն կա:

«Ռոսկաչեստվո»-ի մասնագետները պատմել են՝ ինչպես պետք է գնումներ կատարել, ապա գնված ապրանքը մշակել, որպեսզի այդպիսով նվազի վարակման հավանականությունը:

Գամալեիի անվան միկրոկենսաբանության եւ համաճարակաբանության կենտրոնի առաջատար գիտաշխատող Վիկտոր Լարիչեւը խորհուրդ է տվել բժշկական դիմակ կրել, ձեռք չտալ դեմքը, մոտ չգնալ մարդկանց, հատկապես եթե նրանք փռշտում եւ հազում են:

Իսկ խանութ կարելի է գնալ, երբ այնտեղ շատ քիչ մարդիկ կան:

Մասնագետները խորհուրդ են տալիս օնլայն պատվերի դեպքում վճարում կատարել նախապես՝ քարտի միջոցով:

Ինչ վերաբերում է մրգերի եւ բանջարեղենին, դրանք պետք է լվանալ 10-15 րոպե: Ապա դրանք երկար թողնել հոսող ջրի տակ:

Տուն վերադառնալուց հետո ձեռքերը պետք է մանրակրկիտ լվանալ, մաքրել բոլոր մակերեսները, մշակել դրանք առնվազն 60% սպիրտ պարունակող հակասեպտիկով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել