• Latest news

Աշխարհում կորոնավիրուսի տարածվածությունը շատ ավելի լայն է, քան համարվում է․ Հարավային Կալիֆոռնիայի համալսարան

21 ապրիլի, 2020  21:32

Աշխարհում կորոնավիրուսի տարածվածությունը շատ ավելի լայն է, քան ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը եւ թեսթերի արդյունքները, իսկ մահացության մակարդակը՝ բավական ցածր է։ Այսպիսի եզրակացության են եկել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, հայտնում է MedicalXpress-ը։

Մասնագետները պարզել են, որ Լոս Անջելեսի շրջանի մեծահասակ բնակչության մոտ 4,1 տոկոսը վիրուսի հանդեպ հակամարմիններ ունի։ Հաշվի առնելով անճշտությունները՝ վարակման մակարդակը տատանվել է 2,8-5,6 տոկոսի միջեւ, իսկ դա մոտ 220-44000 մեծահասակ է։

Թեեւ այս ցուցանիշներին որոշ մասնագետներ թերահավատորեն են վերաբերել, հետազոտությունը հաստատում է այլ գիտնականների հետեւությունները, որոնց համաձայն՝ կան հսկայական թվով վարակվածներ, որոնք չունեն ախտանիշներ կամ միայն թեթեւ թուլություն են զգում, եւ վիճակագրության մեջ նրանք հաշվառված չեն։

Բացի այդ, թեսթերը, որոնք օգտագործվել են մասնագետների կողմից, հաճախ կարող են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ ցույց տալ։

Մասնագետների խոսքերով՝ նույնիսկ եթե շրջանի բնակչության 4 տոկոսը վարակված է, դա նշանակում է, որ համաճարակը գտնվում է զարգացման վաղ փուլում, եւ պոտենցիալ ավելի շատ մարդիկ կարող են վարակվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է