• Latest news

Մակաբույծներն ու տաք լոգանքները բուժո՞ւմ են աուտիզմը

14 դեկտեմբերի, 2013  10:58

Բուժման նոր երկու եղանակները կարող են օգնել բուժել աուտիզմով հիվանդների ախտանշանները, ցույց է տալիս նոր հետազոտությունը։

Դրանցից մեկը առաջարկում է տաք լոգանքներ մարմնի ջերմաստիճանի բարձրացման համար,  իսկ մյուսը՝ մակաբույծ որդերի ներմուծում օրգանիզմի մեջ:

Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի պրոֆեսոր , հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Էրիկ Հոլանդերը հաղորդեց FoxNews.com-ին: «Այս վարկածը կոչվում է հիգիենիկ վարկած, համաձայն որի, երբ մարդիկ գյուղական միջավայրից  քաղաք են տեղափոխվում, աղիներում գոյություն ուենցող որոշ մանրէներ, որոնք առկա են գյուղական միջավայրում, բացակայում են քաղաքում, եւ սա կարող է իմունհամակարգի որոշ բորբոքային հիվանդությունների պատճառ դառնալ»:

Այս տեսությունը հաստատվում է այն փաստով, որ աուտիզմով տառապող մարդկանց մեկ երրորդի մոտ տենդի ժամանակ դիտվում է կլինիկական լավացում: Բարձր ջերմաստիճանին ի պատասխան, օրգանիզմի իմունային համակարգը հակաբորբոքային ազդանշաններ է արձակում, ինչն էլ կարող է  բացատրել ազդեցությունը աուտիզմի ախտանշանների վրա:

Այս միտքը ստուգելու համար՝ Հոլանդերը եւ նրա թիմը աուտիզմով հիվանդ երեխաների մոտ փորձում էին տենդի նման իրավիճակ ստեղծել՝ տաք լոգանքներ ընդունելու միջոցով. առաջին լոգանքի ժամանակ ջրի ջերմաստիճանը  98 աստիճան էր ըստ Ֆարենհեյթի (36.7 ըստ Ցելսիուսի) , իսկ երկրորդի՝ 102 աստիճան ըստ Ֆարենհեյթի (38.89 ըս Ցելսիուսի):

«Կես ժամ 102-աստիճան տաքությամբ ջրում լոգանք ընդունելուց հետո երեխաների մոտ դիտվել էր աուտիզմի ախտանշանների լավացում», - ասաց Հոլանդերը:

Հետազոտության երկրորդ մասում գիտնականները աուտիզմով հիվանդ տասը հասուն մարդու վրա ուսումնասիրեցին Trichuris suis ova՝ trichura հելմինթների (որդ) ձվով բուժման ազդեցությունը:  Այս հելմինթը մակաբուծում է  խոզերի օրգանիզմում, այդ պատճառով մարդու աղեստամոքսային համակարգում այն հիվանդություն չի առաջացնում:  Այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տալիս, որ  որդերը սովորում էն գոյատեւել մարդու օրգանիզմում ՝ վերջինիս բորբոքային ռեակցիաների նվազեցման արդյուքում:

«Մենք բացահայտեցին, որ երբ նրանց  օրգանիզմում առկա էին որդերը, դիտվում էին լավացումներ երեք տարբեր ուղղություններով», - ասաց Հոլանդերը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է