• Latest news

Երեխաները եւս կարող են բախվել կորոնավիրուսի ծանր ձեւի հետ. հետազոտություն

20 մայիսի, 2020  23:20

Երեխաները եւս կարող են բախվել կորոնավիրուսի ծանր ձեւի հետ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ., որը հրապարակվել է Journal of Pediatrics-ում: Հրապարակված զեկույցում հաղորդվում է 46 երեխաների եւ մինչեւ 21 տարեկան երիտասարդների մասին, որոնք բուժվել են ընդհանուր բաժանմունքում կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այս պահին դա ամենախոշոր հետազոտությունն է ԱՄՆ-ում:

Մասնագետներն ուշադրություն են դարձրել նրան, որ երեխաները, որոնք ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, ավելի բարձր բորբոքման մակարդակ են ունեցել եւ շնչառական աջակցության կարիք են ունեցել: Երեխաների 80 տոկոսը, որոնք բուժվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ունեցել են սուր ռեսպիրատոր դիսթրես-համախտանիշ, որն ասոցացվում է կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ:

Հետաքրքիր է, որ երեխաների ավելի քան կեսը չի ունեցել շփում կորոնավիրուսով վարակվածների հետ: Դա ցույց է տալիս այն փաստը, որո կորոնավիրուսը կարող է տարածվել հիվանդության ախտանիշներ չունեցող մարդկանց կողմից:     

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել