• Latest news

Կարո՞ղ է արդյոք պտուղը վարակվել կորոնավիրուսով հղիության ընթացքում

22 մայիսի, 2020  23:40

Հղիության ընթացքում պտուղը պաշտպանված է կորոնավիրուսային վարակից. պլասենտային հյուսվածքը վիրուսներ ներս չի թողնում: Կորոնավիրուսով վարակված հղի կնոջ երեխան ծնվելուց հետո առողջ կմնա, եթե վարակը չանցնի նրան օդակաթիլային ճանապարհով: Նման կարծիք է հայտնել Շունգաեւայի անվան պերինատալ կենտրոնի դիտորդական մանկաբարձական բաժանմունքի վարիչ Նադեժդա Սագաեւան:

Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի՝ վերջերս դոկտոր Սագաեւան ընդունել էր առաջին ծնունդը կորոնավիրուսով վարակված կնոջ մոտ:

Եթե ​​կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունենում, բուժաշխատողները, երեխայի վարակման ռիսկը նվազեցնելու համար, բացառում են «մաշկով մաշկի հետ» շփման հավանականությունը, այսինքն՝ երեխային մորը գիրկը չեն հանձնում, այլ անմիջապես մեկուսացնում են նրան: Այնուհետեւ ստուգվում է երեխայի մոտ վարակի առկայությունը: Եթե ​​մոր թեստերը բացասական արդյունք են ցույց տալիս, նա կարող է կրծքով կերակրել իր երեխային:

Բժիշկն ընդգծել է, որ վարակված կանայք դիմակներով են ծննդաբերում, իսկ բուժանձնակազմն օգտագործում է բոլոր պաշտպանիչ սարքավորումները՝ վարակվելուց խուսափելու համար:

Մասնագետը հավելել է, որ նախկինում վարակված կանանց խորհուրդ էին տալիս ընդհատել մինչև 12 շաբաթական հղիությունը, այնուամենայնիվ, եթե հիվանդությունը մեղմ ընթացք է ունենում, ցանկալի է կամ ստացվել է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա անհրաժեշտ չէ դադարեցնել այն: Ըստ նրա՝ բժիշկները գործում են ըստ իրավիճակի յուրաքանչյուր առանձին դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել